News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանը փետրվարից Հայաստանում չէ, իսկ նրա վերաբերյալ քրեական գործը հարուցվել է մարտ-ապրիլին։ Այս մասին այսօր՝ հունիսի 9-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՔԿ նախագահ Հայկ Գրիգորյանը։

«Հայտնի է, որ այդ գործով մենք ունենք ներգրավված  մեղադրյալ, որոնց մի մասը հետախուզման մեջ է, մյուս մասը՝ ոչ։ Մենք մեր հերթին կազմակերպել էինք հնարավոր աջակցությունը դեսպանատան միջոցով դեսպանի միջոցով Հայաստան ներկայանալու հարցում օժանդակելու համար։ Մենք նաեւ քննության ընթացքում ի հայտ բերեցինք Մոսկվայի քաղաքապետի մի հրաման, որը սահմանափակումների ընթացքում թույլ էր տալիս անձանց քրեական հետապնդման մարմիններ ներկայանալու համար տան տարածքը  լքել»,- ասաց նա։

Հարցին՝ արդյոք Ռուբեն Հայրապետյանի՝ երկիրը լքելը ՔԿ-ի թերացումը չէր, Գրիգորյանն ասաց, որ քրգործը հարուցվել մարտ կամ ապրիլ ամսին, իսկ Հայրապետյանը երկիրը լքել է փետրվար ամսին. «Ինչ վերաբերում է մի շարք անձանց կողմից ՀՀ տարածքը լքելուն, Սահմանադրությունը նախատեսում է ազատ տեղաշարժի իրավունքը, եւ անձի տեղաշարժման իրավունքը կարող էր սահմանափակվել միայն այն դեպքում, երբ նրա նկատմամբ կա ընտրված խափանման միջոց՝ ստորագրությունը չհեռանալու մասին: Գրավի, կալանքի, այլ խափանման միջոցի կիրառման դեպքում անձի տեղաշարժման իրավունքը սահմանափակելու իրավունք չունենք: Իսկ ստորագրություն՝ չհեռանալու մասին խափանման միջոց ընտրելու համար անձը պետք է լինի կա՛մ մեղադրյալ, կա՛մ կասկածյալ»,-պարզաբանեց նա:

Հարցին՝ իշխանության կողմից ստացե՞լ են հանձնարարություն, որ նախկին իշխանությունների հետ փոխկապակցված անձանց մի քիչ «նեղություն» տան, Գրիգորյանը պատասխանեց՝ երբեւէ նման հանձնարարություն չի եղել. «2018 թվականից ի վեր շուրջ 150 հոգի ազատվել է, այդքան էլ ընդունվել է՝ ոչ քաղաքական նպատակներով»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ