News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

4-րդ զորամիավորման զորավարժարաններից մեկում հունիսի 8-ին անցկացվել է կրակային պատրաստության գործնական պարապմունք:

Զինծառայողները հրահանգավորվել են անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ, զբաղեցրել դիրքերը և կատարել կրակային վարժություններ` գրանցելով բարձր արդյունքներ: Կրակադաշտի բոլոր թիրախները հաջողությամբ խոցվել են:

2-րդ զորամիավորման հրետանային ստորաբաժանումները հունիսի 8-ին անցկացրել են մասնագիտական պարապմունքներ:

Բացազատվել են ղեկավարման կետեր, հրետանային միջոցները բերվել են մարտական վիճակի: Ցուցադրվել են հրետանու կրակի կառավարման գործողություններ, ստուգվել է զինծառայողների մասնագիտական պատրաստության աստիճանը: 

Զինծառայողները ճշգրտել են պայմանական հակառակորդի թիրախների կոորդինատները և հրետանային միջոցները պատրաստել կրակի վարման:

Տպել
Ամենաշատ