News
Լրահոս
News
Երեքշաբթի
Սեպտեմբեր 26
USD
387.5
EUR
412.18
RUB
4.03
Տեսնել լրահոսը

Կորոնավիրուսը Տանզանիայում «Աստծո ուժով» է ոչնչացել, վստահ է երկրի նախագահ Իոհան Մագուֆուլին։ Նա պնդում է, որ աղոթքի շնորհիվ երկրում կորոնավիրուս չկա։ Վեց շաբաթ առաջ կառավարությունը դադարեցրել է վիրուսի մասին տվյալներիհրապարակային թարմացումը, հայտնում է AP-ը։

Վեց շաբաթվա ընթացքում Տանզանիայում COVID-19-ի դեպքերի թիվը կազմել է 509, բայց առողջապահության, ընդդիմության եւ հարեւան որոշ երկրների ներկայացուցիչները մտավախություն ունեն, որ արեւելաաֆրիկյան երկրում դեպքերի թիվը շարունակում է աճել: Ընդդիմությունը հաշվարկել է, որ կարող են լինել տասնյակ հազարավոր այդպիսի դեպքեր:

Չնայած աֆրիկյան շատ երկրներ բարձր գնահատականի են արժանացել վիրուսին իրենց արձագանքի համար, Մագուֆուլին կարծում է, որ համավարակը մեծապես չափազանցված է եւ որոշ ուժերի կողմից օգտագործվում է տնտեսությունը սաբոտաժի ենթարկելու համար:

Նախագահը նույնիսկ աշխատանքից հեռացրել է առողջապահության ոլորտի պաշտոնյաներին եւ հրաժարվել է սահմանափակել մարդկանց տեղաշարժը: Նա պնդում է, որ իր որդին բուժվել է COVID-19-ից` կոճապղպեղի եւ կիտրոնի խառնուրդ խմելով: «Երբ ես եկա իշխանության, ինձ ասացին, որ մեզ մոտ Զիկա վիրուսի դեպքեր կան, եւ ես ազատեցի այն մարդուն, որն այդ մասին հայտարարել էր... Այն բանից հետո, երբ ես նրան աշխատանքից հինգ տարի առաջ ազատեցի, Տանզանիայում Զիկա վիրուսի դեպքեր չեն գրանցվել»,- ասել է Մագուֆուլին: «Դրանից հետո ասացին, որ մեզ մոտ Էբոլա կա՝ իմանալով, որ զբոսաշրջիկները չեն գա մի երկիր, որտեղ կա Էբոլա, եւ մարդիկ չեն աշխատի»,- ասել է նա՝ հավելելով, որ ոչ ոք չի մահացել այդ վիրուսից: «Հիմա մենք ունենք կորոնավիրուս: Նրանք հայտարարել են, որ Աֆրիկայի փողոցները լեփ-լեցուն կլինեն մարմիններով: Բայց նրանք չգիտեին, որ Աստված սիրում է Տանզանիան,- ասել է Մագուֆուլին,- Մենք երեք օր աղոթեցինք, եւ կորոնավիրուսն ավարտվեց»:

Նրա խոսքերով՝ մոտ 60 միլիոն բնակչություն ունեցող երկրում միայն չորս մարդ է հիվանդ COVID-19-ով։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՀԿ ղեկավարը Չինաստանին կոչ է անում լրացուցիչ տվյալներ տրամադրել COVID-19-ի ծագման մասին
Մենք պնդում ենք, որ Չինաստանը տրամադրի լիարժեք մուտք, և մենք խնդրում ենք երկրներին բարձրացնել այդ հարցը․․․
Ճապոնիայի թագաժառանգի որդին հիվանդացել է քովիդով
17-ամյա արքայազն Հիսահիտոն վարակվել է կորոնավիրուսով...
ԱՄՆ-ում համավարակի ժամանակ գործազրկության պատճառով կեղծ վճարումները կարող են հասնել 135 մլրդ դոլարի
«GAO-ն կարծում է, որ COVID-19 համավարակի ընթացքում գործազրկության ապահովագրության ծրագրերով ․․․
Ջո Բայդենի կորոնավիրուսի թեստը բացասական է եղել. Սպիտակ Տուն
Այն բանից հետո, երբ առաջին տիկնոջ թեստը դրական է եղել COVID-19-ի համար, նախագահ Բայդենն այս գիշեր...
ԱՄՆ առաջին տիկնոջ մոտ կորոնավիրուսի թեստը դրական է եղել
Այս գիշեր առաջին տիկնոջ թեստը դրական է եղել COVID-19-ի համար։ Ներկայումս նա ունի միայն մեղմ արտահյտված...
Ադրբեջանում շարունակում են մահանալ կորոնավիրուսից
Անցած շաբաթվա ընթացքում Ադրբեջանում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 111 դեպք...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ