News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

56 տարեկանում մահացել է Բուրունդիի նախագահ Պիեռ Նկուրունզիզան: Կառավարության հաղորդմամբ՝ նախագահը մահացել է սրտի կաթվածից, հաղորդում է AP-ը:

Նկուրունզիզան երկիրը կառավարել է 15 տարի: 2015 թվականին երրորդ ժամկետով առաջադրվելու նրա որոշումը հանգեցրել է անկարգությունների, ինչի հետեւանքով հարյուրավոր մարդիկ են զոհվել: Բախվելով չարաշահումների մեջ մեղադրանքների հետ՝ նրա կառավարությունը կտրուկ մերժել է ստուգումները եւ դարձել առաջին երկիրը, որը լքել է Միջազգային քրեական դատարանը:

Մի քանի շաբաթ անց պետք է տեղի ունենար Էվարիստ Նդայիշիմիեի երդմնակալության արարողությունը, ով ընտրվել էր մայիսին:

Բուրունդիի կառավարությունը սգո շաբաթ է հայտարարել:  

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ