News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Նիկոլ Փաշինյանը պետք է ծնկաչոք ներողություն խնդրի, որ քանդեց, ավերեց մեր մարտունակությունը, բարոյահոգեբանական ուժը: Ահա Նիկոն Փաշինյանի իրական կերպարը։ Այս մասին այսօր`հունիսի 9-ին  լրագրողների հետ զրույցի ժամանակ ասել է ազատամարտիկ Վոլոդյա Ավանեսյանը՝ անդրադառնալով երկրի ներքաղաքական իրավիճակներին և երեկ ուժայիններում տեղի ունեցած պաշտոնանկություններին ու նոր նշանակումներին:

«Կոչ եմ անում իմ բոլոր ազատամարտիկ ընկերներին հարգել Եռաբլուրը և ոտքի կանգնել օր առաջ: Այստեղ է երևալու, թե ովքեր են իրական արծիվները: Նիկոլ Փաշինյանը ճիշտ է անում, որ թքում է իրեն ընտրածների ճակատին:

Գագիկ Ծառուկյանը եթե մտքին տեղ դնի հրապարակը, մի քամի ժամում կլցնի 40-50 հազար գյուղացիներով, ովքեր կպահանջեն Փաշինյանի հրաժարականը: Ես ուզում եմ իրեն փրկեմ, ինքը բոլորին խաբել է` Ամերիկային,  Ռուսաստանին, էն «կրթված» Ալիևին, մեզ բոլորիս, բոլոր ազատամարտիկներին խաբել է, նույնիսկ Սասուն Միքայելյանին  է նա խաբել»,- ասաց ազատամարտիկ Գառնիկ Առաքելյանը:

Վոլոդյա Ավանեսյանն էլ նշեց, որ վարչապետ Փաշինյանը Ալիևին, Արևմուտքին չի խաբել, այլ վերջիններիս թելադրանքով և իրենց շահերը պաշտպանելով նա այսօր կալանքի տակ է պահում ՀՀ երկրորդ նախագահին, ով ՀՀ պետական կառավարման  հզորության երաշխիքն է, նա դա արել է, որ Հայաստանին կտրի Ռուսաստանից և Արցախի հարցը լուծի այլ ճանապարհով:

Տպել
Ամենաշատ