News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 9-ին ստորագրել է մի շարք հրամանագրեր: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։

Ոստիկանության գեներալ-մայոր Անդրանիկ Սուրենի Հակոբյանն ազատվել է Արցախի Հանրապետության ոստիկանության պետի առաջին տեղակալի պաշտոնից՝ երկարամյա ծառայության կենսաթոշակի անցնելու կապակցությամբ:

Ոստիկանության գեներալ-մայոր Բորիս Աշոտի Ենգիբարյանն ազատվել է Արցախի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալ – շտաբի պետի պաշտոնից՝ երկարամյա ծառայության կենսաթոշակի անցնելու կապակցությամբ:

Ոստիկանության գնդապետ Նորայր Շաբոյի Բաբայանը նշանակվել է Արցախի Հանրապետության ոստիկանության պետի առաջին տեղակալ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ