News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Երկրագնդի բնակչության մինչեւ 41%-ը կարող է COVID-19-ի անախտանիշ վարակակիր լինել, սակայն միաժամանակ, հայտնի չէ, թե նրանց որ տոկոսը կարող է վիրուսը փոխանցել, հայտարարել է ԱՀԿ արտակարգ հիվանդությունների բաժնի տեխնիկական խմբի ղեկավար Մարիա Վան Կերկխովեն, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Որոշ գնահատականներով՝ բնակչության մոտ 6%-ից մինչեւ 41%-ի միջակայքում կարող են լինել անախտանիշ վարակակիրներ։ Սակայն մենք գիտենք, որ որոշ անախտանիշ եւ որոշ ախտանիշներով մարդիկ կարող են փոխանցել վիրուսը: Այնպես որ, մենք պետք է իմանանք, թե որքան մարդ ախտանիշներ չի ցուցաբերել, եւ նրանց ո՞ր տոկոսն է փոխանցում վիրուսը»,- ասել է նա Ժնեւում անցկացված առցանց սեմինարի ժամանակ:

Փորձագետն ընդգծել է, որ ԱՀԿ-ն ճշգրիտ տվյալներ չունի COVID-19-ի անախտանիշ վարակակիրների թվի վերաբերյալ: «Ի՞նչ գիտենք մենք վարակների մասին: Մենք գիտենք, որ COVID-19-ով վարակվածներից շատերը ունենում են ախտանիշներ: Բայց կան նրանք, ովքեր ախտանիշներ չունեն: Եվ վարակումների մեծ մասը, որոնց մասին մենք գիտենք, տեղի են ունեցել այն ժամանակ, երբ ախտանիշներով մարդիկ վիրուսը փոխանցել են այլ մարդկանց՝ օդակաթիլային ճանապարհով: Եվ կան նրանք, ովքեր ախտանիշներ չեն ցուցաբերել: Իրական հարցն այն է, թե քանիսը կան: Մենք դա դեռ չգիտենք»,- ասել է նա:

Նրա խոսքերով՝ անախտանիշ վարակակիրների թեմայով հետազոտություններն առայժմ քիչ են։

Իր հերթին, առողջապահական ոլորտում արտակարգ իրավիճակների ԱՀԿ ծրագրի տնօրեն Մայքլ Ռայանն ընդգծել է մեծ թվով թեսթերի անցկացման կարեւորությունը՝ COVID-19-ի բոլոր վարակակիրներին հայտնաբերելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Դեղը, որը Թրամփը «հրաշք» է անվանել, աշխարհում 17 հազար մարդու մահվան պատճառ է դարձել
Հակամալարիայի դեղամիջոցը նշանակվել է որոշ հիվանդների, որոնք հոսպիտալացվել են COVID-19-ով համաճարակի առաջին ալիքի ժամանակ...
Ամենաշատ