News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Մոտ 30 իրանցի ուսանողներ բողոքի ցույց են անցկացրել Թեհրանում Հայաստանի դեսպանության մոտ։ Նրանք բողոքել են Իսրայելում դեսպանություն բացելու Հայաստանի որոշման դեմ, հայտնում է IRIB-ը։

Հանրահավաքի մասնակիցները ձեռքերում պահել են նման քայլի հետեւանքների մասին նախազգուշացնող պաստառներ։ Նրանք վանկարկել են «Մահ Իսրայելին, մահ Միացյալ Նահանգներին եւ մահ Բրիտանիային» կարգախոսներն ու այրել են Իսրայելի դրոշը։

Հանրահավաքում նաեւ ընթերցվել է հայտարարություն, որը դատապարտում է Իսրայելում դեսպանություն բացելու ՀՀ կառավարության որոշումը։ «Սիոնիստական ռեժիմի ուժեղացման եւ ներկայության ցանկացած հիմք թշնամական ակտ է համարվում»,- նշվել է հայտարարության մեջ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ