News
Լրահոս
News
Հինգշաբթի
Դեկտեմբեր 07
USD
403.1
EUR
434.94
RUB
4.35
Տեսնել լրահոսը

Կորոնավիրուսի համավարակի պատճառով աշխարհը կարող է բախվել գլոբալ պարենային աղետի, եթե շտապ միջոցներ չձեռնարկվեն, նշված է ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի վերլուծական գրառման մեջ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Նրա խոսքով՝ COVID-19 համավարակը սպառնալիք է ներկայացնում աշխարհի առավել խոցերի հանրույթներին սնունդով ապահովելուն: Գոյություն ունեցող պարենային համակարգերի գործառնությունը կարող է խախտվել նոր գլոբալ ռեցեսիայի եւ կորոնավիրուսով պայմանավորված սահմանափակումների պատճառով, նախազգուշացնում է ՄԱԿ գլխավոր քարտուղարը:

«Սա նաեւ կարող է հանգեցնել ծանր հետեւանքների: Եթե շտապ միջոցներ չձեռնարկվեն, ընթացիկ իրավիճակը կարող է վերածվել գլոբալ պարենային աղետի»,- նշել է Գուտերեշը:

Նրա խոսքով՝ շատ երկրներ արդեն զգում են սննդամթերքի սուր պակասը:

«Դեռեւս մինչեւ համավարակի սկսվելը հարյուր միլիոնավոր մարդիկ քաղցում ու թերսնվում էին»,- նշել է նա:

ՄԱԿ գլխավոր քարտուղարը մի շարք հանձնարարականներ է տվել: Նրա կարծիքով՝ պետությունները, մասնավորապես, պետք է ապահովեն պարենային հատվածի աշխատողների պատշաճ պաշտպանությունը, համոզվեն, որ հումանիտար օգնության շրջանակում սննդամթերքի չափազանց կարեւոր մատակարարումները առանց խոչընդոտների հասնում են բնակչության առավել խոցելի խմբերին:

Գուտերեշի կարծիքով՝ անհրաժեշտ է առեւտրային միջանցքները բաց պահել եւ ապահովել գյուղատնտեսական արտադրանքի մատակարարումների շղթայի անընդհատությունը:

Դրանից բացի, նրա կարծիքով, անհրաժեշտ է ընդլայնել տեղեկությունների փոխանակման մասշտաբները, որպեսզի առավել օպերատիվորեն ստացվեն տվյալներն «այն մասին, թե ով է տառապում սովից ու թերսնումից, որտեղ են գտնվում եւ ինչպիսի աջակցություն է նրանց անհրաժեշտ ցույց տալ»:

«Երկրները պետք է ապահովեն երաշխավորված հասանելիություն անվտանգ, սննդարար մթերքներին, հատկապես մանկահասակ երեխաների, հղիների եւ կերակրող մայրերի, տարեցների եւ ռիսկի այլ խմբերի ներկայացուցիչների համար»,- նշված է Գուտերեշի գրառման մեջ:

Նա կոչ է արել աջակցություն ցույց տալ երեխաներին, որոնք այլեւս հասանելիություն չունեն դպրոցական սնունդին: «Ներկայումս այս խմբի թվաքանակը կազմում է մոտ 352 միլիոն մարդ»,- նշված է փաստաթղթում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՊՆ փոխնախարարը հաստատել է Հայաստանի հանձնառությունը շարունակելու ուժեր տրամադրել միջազգային խաղաղապահ առաքելություններին
Խաղաղապահության հարցերով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ…
Հոկտեմբերի 7-ից Գազայի հատվածում ՄԱԿ-ի 130 աշխատակից է սպանվել
Գործակալությունը, սակայն, ավելի մանրամասն տեղեկատվություն չի տրամադրել, թե որտեղ և երբ է մահացել ևս 19 մարդ...
Հավաքական ձախողումը չպետք է արդարացում հանդիսանա ՄԱԿ-ի անդամ պետության անհատական անգործության համար. Միրզոյան
Ուժերի անհավասարությունը միշտ եղել է ցեղասպանության հավատարիմ առանձնահատկությունը…
Հատուկ հարցաշար-թեստի միջոցով անհատը կարող է անձամբ պարզել՝ ինքը թրաֆիքինգի ենթարկվում է, թե ոչ. նախարարություն
Հայաստանի Հանրապետությունում թրաֆիքինգի վերաբերյալ օրենսդրությունը զոհակենտրոն է. թրաֆիքինգի զոհերը ստանում են աջակցության ամբողջական…
Հռոմի պապի առողջական վիճակը լավանում է, բայց նա կիրակնօրյա ուղերձը կկարդա փակ սենյակից
86-ամյա հովվապետը ջերմություն չունի եւ շարունակում է հակաբիոտիկներ ընդունել...
Հայաստանի ու Կիպրոսի նախագահները անդրադարձել են ՀՀ-ԵՄ բազմաբնույթ համագործակցությանը
Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստան-ԵՄ բազմաբնույթ…
Ամենաշատ