Չորեքշաբթի՝ հունիսի 10-ին, նավթի համաշխարհային գները նվազել են: Այս մասին են վկայում աճուրդի տվյալները, փոխանցում է RT-ն:
WTI տեսակի նավթի հուլիսյան ֆյուչերսները նվազել են 1.87 տոկոսով եւ կազմել 38.21 դոլար մեկ բարելի դիմաց:
Brent տեսակի նավթի օգոստոսյան ֆյուչերսները նվազել են 1.46 տոկոսով՝ հասնելով մեկ բարելի դիմաց 40.58 դոլարի: