News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ամփոփվել են «Վիրտուալ կամուրջ» ծրագրի շրջանակներում ապրիլի 21-ից մայիսի 21-ը հայտարարված պետական կրթաթոշակով Սիլիկոնյան հովտի գիտական կենտրոններից մեկի՝ Դրեյփերի համալսարանի ամառային ծրագրում ձեռնարկատիրական ուսուցում անցնելու համար հայտարարված մրցույթի արդյունքները։

Մրցույթն անցկացվել է երեք փուլով՝ հայտի լրացում, հարցազրույց եւ գաղափարի ներկայացում (pitch)։

Ծրագրին մասնակցելու հայտ են ներկայացրել  122 գաղափարի հեղինակներ, ովքեր հարցազրույցի են մասնակցել Դրեյփերի համալսարանի մրցութային հանձնաժողովի ներկայացուցիչների հետ: Արդյունքում գաղափարի ներկայացման (pitch)  համար  ընտրվել են  20 մասնակիցներ։ Տեսանյութը ներկայացված է հետեւյալ հղումով:

Մրցույթի ամփոփման արդյունքում հաղթող են ճանաչվել 5 ընկերությունների հետեւյալ մասնակիցները՝

Դավիթ Գրիգորյան ֊ Zoomerang

Սյուզաննա Կարապետյան ֊  Jarviz

Մովսես Մակարյան ֊ Magic Cup

Սուրեն Ազատյան ֊ eBin

Ռոման Զաքարյան ֊ GebeCert

Կրթական բացառիկ այս ծրագիրը նախաձեռնել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը, որն ամբողջությամբ հոգալու է ընտրված մասնակիցների ուսման ծախսերը։

Նկատի ունենալով ամբողջ աշխարհով կորոնավիրուսի տարածման աննախադեպ աճն ու վտանգը՝ դասընթացներն  անցկացվելու  են առցանց։ Մանրամասներ ներկայացված են հղումով:

Դրեյփերի համալսարանը Սիլիկոնյան հովտի ամենահայտնի գիտական կենտրոններից է։ Այն հիմնել է վենչուրային կապիտալիստ Թիմ Դրեյփերը, ուր ձեռներեցության եւ բիզնեսի զարգացման յուրօրինակ դասընթացներ են անցկացվում: Այս համալսարանում դասախոսները համաշխարհային ճանաչում ունեցող ձեռնարկատերեր են, ովքեր ուսանողների հետ կիսվում են իրենց փորձով՝ նախապատրաստելով նրանց ներդրողի հետ հանդիպմանն ու սեփական նախագծի, բիզնես ծրագրի կամ ստարթափի ներկայացմանը։ Համալսարանն այժմ ուսանողներ ունի 77 երկրներից։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Fastex-ը շարունակում է Web3 տեղեկատվական հանդիպումների շարքը Հայաստանի բլոկչեյն էմբասիում (ֆոտո)
Հիմնական թեման ապակենտրոնացված հավելվածներն էին (dApps), կրիպտոարժույթները, բլոկչեյն էկոհամակարգն ու դրա հիմքերը..
Թրամփի սոցցանցի գինը աճուրդի առաջին իսկ օրը հասել է 9 մլրդ դոլարի
Սա Թրամփի կողմնակիցների խանդավառության նշան է...
Գիտնականներբ արհեստական բանականության կիրառմամբ բարելավել են գարեջրի համը
արհեստական ​​ բանականությունը կարող է օգնել բացահայտելու մարդու՝ բույրի ընկալման հետ կապված բարդ հարաբերությունները․․․
Bloomberg. Starlink տերմինալները անօրինական կերպով վաճառվում են սև շուկայում
Դրանց մաքսանենգության ձևը, ինչպես նաև Starlink-ի ակնհայտ առկայությունը սև շուկայում ցույց են տալիս, որ...
ITHome. Չինաստանում փորձարկել են 10G արագությամբ ամենաարագ շարժական ինտերնետը
Օգտվելով նման ինտերնետից, կարելի է 8K լուծաչափով, 90 ԳԲ ծավալով երկու ժամանոց ֆիլմը  ներբեռնել ընդամենը 72 վայրկյանում
Իսպանիայի Գերագույն դատարանը դադարեցրել է Telegram-ի գործունեությունը երկրում
Telegram-ը չորրորդ ամենահայտնի մեսենջերն է Իսպանիայում
Ամենաշատ