News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հոկտեմբեր 06
USD
405.7
EUR
402.62
RUB
6.8
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ի ամուսինը՝ Էդինբուրգի դուքս Ֆիլիպը, հունիսի 10-ին դարձավ 99 տարեկան:

Daily Mail-ի տեղեկություններով՝ արքայազն Ֆիլիպի 99-րդ տարեդարձը կորոնավիրուսի համավարակի պատճառով կանցկացվի անսովոր անդորրում:

Թագուհին մարտից, որը ապրիլի 21-ին նշեց իր 94-ամյակը, ամուսնու հետ ապրում է Վինձորի ամրոցում՝ հետեւելով կառավարության սահմանած կարանտինին:

Էդինբուրգի դուքսի տարեդարձը, ինչպես եւ վերջերս թագուհու տարեդարձը, այս տարի չի նշանավորվի ավանդական հրանոթային հրավառությամբ, քանի որ թագավորական զույգը որոշել է, որ նման արարողությունները տեղին չեն համաճարակի շրջանում, նշում է պարբերականը:

Այսպիսով, արքայազն Ֆիլիպին տոնական ճաշ է սպասվում Եղիսաբեթ II-ի ընկերակցությամբ, ինչպես նաեւ տեսակապով շնորհավորանքներ երեխաներից, թոռներից եւ ծոռներից:

Արքայազն Ֆիլիպը բրիտանական թագավորական ընտանիքի անդամների շրջանում երկարակեցության ռեկորդ է սահմանել: Իսկ 2017 թվականին նա եւ նրա տիկինը նշել են իրենց ամուսնության 70-ամյակը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ