News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Համավարակային ու մեկուսացման ամիսների սոցիալ-հոգեբանական ազդեցությունը դեռ երկար կլինի հասարակակագիտական ուսումնասիրությունների կենտրոնում: Այս մասին իր հոդվածում նշել է «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի փորձագետ Արա Գալոյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Որովհետեւ կատարվող գործընթացներն իսկապես աննախադեպ են (նկատե՞լ եք, որ մեր իշխանություններն է՛լ չեն օգտագործում աննախադեպ բառը): Իսկ հասարակական պրոցեսները իսկապես աննախադեպ են, մասամբ նաեւ անհասկանալի:

Տեսե՛ք, իրավախախտումների վիճակագրությունն արձանագրում է, որ անցած տարվա առողջ ապրիլին մեր երկրում արձանագրվել է «տրանսպորտային միջոցներ փախցնելու» 2 դեպք: Այս տարվա անառողջ` համավարակային ապրիլին արդեն 3 դեպք: Սույն փաստը բազում այլ իրավախախտումների տվյալների հետ անհավանական է թվում: Թեկուզ այն, որ 2019-ի հունվար-ապրիլին գրանցվել է 8 397 հանցագործություն: Իսկ այս տարվա նույն ժամանակահատվածում` 8 986: Չորս ամսվանից մեկուկես ամիսը արտակարգ վիճակի հետ է համընկնում:

Ուստի վիճակագրությունը հուշում-ճշտում է մտցնում` հանցագործությունների աճը գրանցվել է առաջին եռամսյակի հաշվին: Իսկ այս տարվա ապրիլին հանցագործությունների քանակը նախորդի համեմատ նվազել է մոտ 300-ով: Բայց ասվածից չի կարելի ենթադրել, որ արտակարգ դրության պարագային մենք խիստ օրինապաշտ վարքագիծ ենք դրսեւորել: Թեկուզ այն պատճառով, որ թե՛ 2019-ի, թե՛ 2020-ի ապրիլին 5-ական սպանություն է տեղի ունեցել երկրում: Իսկ այն, որ հրազենի ու ռազմամթերքի գործադրմամբ հանցագործությունների քանակը կրկնակի աճել է` հակառակն է ապացուցում: Դրանց թիվը 2019-ի ապրիլին 6 էր, 2020-ի ապրիլին՝ 12:

Բայց բուն վիճակագրությունը հակասական է: Տեսե՛ք, «ծանր» որակավորվող հանցագործությունների քանակն այս տարվա առաջին չորս ամիսների ընթացքում աճել է (մոտ 700-ով): Բայց ապրիլը նախորդ ապրիլի համեմատ նվազել է (299 դեպք` 2019-ի 351-ի դիմաց): Հակասականության ու քրեական իմաստով ավելի ծանր իրավիճակ կարելի է համարել այն, որ 2020-ին «առանձնապես ծանր» որակվող հանցագործությունների թիվն աճել է 2019-ի առաջին չորս ամիսների եւ ապրիլը ապրիլի համեմատ: 2019-ի առանձնապես ծանր հանցագործությունների քանակը 83 է, իսկ 2020-ինը` 104: Ընդորում անցած տարվա ապրիլին կատարվել է 21 «առանձնապես ծանր» որակվող հանցագործություն, իսկ 2020-ին` 27:

Այն, որ իրավախախտումների վիճակագրությունը որոշակիորեն տրամաբանական ու հասկանալի է, կարելի է դիտարկել գողությունների քանակական համադրմամբ: 2019-ին արձանագրվել է 937 գողություն, իսկ 2020-ին 708 (229-ով պակաս): Դժվար չէ հասկանալ, որ սա (առաջին հերթին) արձանագրվել է բնակարանային գողությունների կտրուկ կրճատման հաշվին: Այս ապրիլին գրանցվել է 93 դեպք, նախկինի 152-ի դիմաց:

Պարզ ասած, հենց սա կարելի է համարել իշխանությունների ու ոստիկանության կողմից արտակարգ վիճակի նկատմամբ թույլ վերահսկողության արդյունք: Եթե ասվածը բավարար չհամարվեց, կարելի է հավելել եւս մեկ տվյալ: 2019-ի հունվար-ապրիլին «իշխանությունների ներկայացուցչի նկատմամբ բռնության գործողություն» որակվող հանցագործության 10 դեպք է արձանագրվել 2019-ին: Իսկ 2020-ի նույն ժամանակահատվածում՝ 20 դեպք: 2019-ի ապրիլին այս հանցատեսակի արձանագրված քանակը 4 է: Իսկ այս տարվա ապրիլին իշխանության ներկայացուցիչների նկատմամբ կրկնակիից ավելի են բռնության դեպքեր գրանցվել` 9: Արտակարգ դրությունը նպաստել է, որ «կաշառք ստանալու եւ կաշառքի միջնորդության» համար ավելի քիչ դեպքեր արձանագրվեն: 2019-ի ապրիլի 16-ի դիմաց՝ 2020-ի ապրիլին 14 դեպք:

Վերջում մեկ տվյալ` Երեւանը զիջում է «քրեական» դիրքերը: Նախորդ տարվա հունվար-ապրիլին մայրաքաղաքում էր արձանագրվել հանցագործությունների 52.1 տոկոսը: Իսկ այս տարի` 50.8:

Ահա մեր հունվար-ապրիլի իրավախախտումների պատկերը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Սոչիի դատարանը կալանավորել է կատակերգու Գեւորգյանի սպանության մեջ կասկածվողին
Դատարանը, քննելով նյութերը, անհրաժեշտ է համարել բավարարել հետաքննության միջնորդությունը՝ տղամարդու...
Ամենաշատ