Կոլումբիայի ազգային ոստիկանությունը հայտնել է, որ Բուենավենտուրա նավահանգստում 4928 կգ կոկաին է առգրավել, որը նախատեսված է եղել Թուրքիա տեղափոխման համար, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Երկրի պաշտպանության նախարար Կառլոս Հոլմս Տրուխիլյոն շնորհավորել է ոստիկաններին՝ նշելով, որ շուկայում խմբաքանակի արժեքը կազմում է մոտ 265 մլն դոլար:
Ոչ մեծ քանակությամբ կոկա է աճում Պանամայում, Էկվադորում, Վենեսուելայի հարավ-արեւմուտքում, եւ Բրազիլիայի հյուսիս-արեւելքում: