News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ԱՄՆ Վիրջինիա նահանգի Վուդբրիջ քաղաքի բնակիչներից մեկը վիճակախաղի ութ միանման տոմս է գնել եւ ջեքփոթ է շահել, հայտնում է «Լենտա»-ն՝ վկայակոչելով UPI-ը:

Հերի Փիրփոինթը ապրիլի 13-ի բենզալցակայանում վիճակահանության մի քանի միանման տոմս էր գնել: Նա հույս ուներ, որ ջեքփոթ կշահի եւ կբազմապատկի իր շահումը:

Տոմսերում նա լրացրել էր 1, 5, 7, 15 եւ 23 թվերը՝ իր հարազատների ծննդյան ամսաթվերին համապատասխան: Արդյունքում, յուրաքանչյուր տոմսն ամերիկացուն 100 հազար դոլար մրցանակ է բերել, իսկ ընդհանուր մրցանակը 800 հազար դոլար էր կազմել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ