News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Փարիզի Բնական պատմության ազգային թանգարանի մասնագետների կատարած հետազոտության արդյունքների համաձան՝ ամեն օր մարդու մեղքով (որսագողությունից մինչեւ անտառահատում) անհետանում է մոտ 100 կենսաբանական տեսակ: 2015 թվականին անհետացել է ցամաքային անողնաշարավորների տեսակների շուրջ 7 տոկոսը, հայտնում է Nat-geo-ն: 

Այս թվերը հակասում են պաշտոնական տվյալներին, որոնց համաձայն անհետացած է ճանաչվել գիտությանը հայտնի անողնաշարավորների 1,3 միլիոն տեսակներից միայն մոտ 800-ը: Փարիզցի գիտնականները, սակայն, պարզաբանում են, որ նախկինում անողնաշարավորների անհետացման գործընթացի մանրակրկիտ ուսումնասիրմամբ ոչ ոք չի զբաղվել: Մինչդեռ, հենց այս կենդանիներն են կազմում մեր մոլորակի տեսակային բազմազանության մոտ 99 տոկոսը:

Հետազոտության ժամանակ մասնագետներն օգտվել են թանգարային հավաքածուներից, տվյալների տարբեր բազաներից եւ փորձագետների գնահատականներից: Հաջողվել է պարզել, որ ցամաքային խխունջների 200 տեսակի մեկ տասներորդն արդեն անհետացել է, եւ սա այն դեպքում, որ հենց այս անողնաշարավորներն ունեն ապրելիության համեմատաբար բարձր ցուցանիշներ: Առաջին հերթին որոշել են տեղային խխունջների կարգերը, որոնք բնակվում են տարբեր կղզիներում:

Ֆրանսիացի մասնագետների մշակած հետազոտական մոտեցումը կօգնի որոշել նաեւ մյուս անողնաշարավորների անհետացման արագությունը: Բայց, ինչպես նախկինում, անհայտ է, թե ինչպես է հնարավոր կասեցնել այս միտումը: Դրանից բացի, գիտնականները հնարավոր են համարում, որ բազմաթիվ անանուն եւ անհայտ տեսակներ ավելի շուտ կանհետանան, քան մարդկությունն ընդհանրապես կիմանա դրանց գոյության մասին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երկարականջ բուն բնիկ երեւանցի է
Սոցցանցի օգտատերերի ջանքերի շնորհիվ փոքրիկներին անվանակոչել են Անյա և Ամելյա...
FIA. Գիտնականները սովորեցրել են շներին հոտոտելով ճանաչել PTSD ունեցող մարդկանց
PTSD-ն սովորաբար զարգանում է մարդկանց մոտ՝ կապված աղետալի իրադարձության կամ իրադարձությունների...
Ավստրիայում խոհարարական հեռուստաշոուի ժամանակ պատահմամբ պատրաստել են ձկան անհետացող տեսակ
Եթերում տապակել են ձկան անհետացող տեսակ...
Էկվադորի ջունգլիներում հայտնաբերվել է աշխարհի ամենամեծ անակոնդան. CNN
Այս անակոնդաները տարբերվում են նախկինում հայտնի…
Հարավաֆրիկյան Հանրապետությունում վարդագույն փղիկ է հայտնվել
Հարավաֆրիկյան Հանրապետության Ազգային պարկում հազվադեպ վարդագույն փղիկ է ծնվել...
Անգլիական այգիներից մեկում պինգվինն օգնել է մասամբ կույր մեկ այլ պինգվինի սնվել և հասնել իր բույնը
Ըստ հետազոտողների՝ թռչունների այս պահվածքը կարեկցանքի և ըմբռնման դրսեւորում է…
Ամենաշատ