News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Հունիսի 9-ին Գիտությունների ակադեմիաների միջազգային ասոցիացիան անցկացրեց Վիրուսաբանության գիտական խորհրդի հիմնադիր առցանց գիտաժողով` Ռուսաստանի, Չինաստանի, Բելառուսի, Հայաստանի, Վրաստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Ուզբեկիստանի եւ Ուկրաինայի վիրուսաբանության, համաճարակաբանության, մանրէաբանության, իմունաբանության  ոլորտների  առաջատար մասնագետների մասնակցությամբ: Հայաստանը խորհրդում ներկայացնում է ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի բջջային կենսաբանության եւ վիրոսաբանության լաբորատորիայի ղեկավար Զավեն Կարալյանը: Վիրուսաբանության գիտական խորհրդի ստեղծման հիմնական նպատակն է միավորել ջանքերը կարեւորագույն գիտական խնդիրների վերաբերյալ լուծումներ գտնելու, փորձի փոխանակման եւ կադրերի պատրաստման գործում:

Նիստի ընթացքում Վիրուսաբանության գիտական խորհրդի համանախագահներ ընտրվեցին Ռուսաստանի Ի. Մեչնիկովի անվան  պատվաստանյութերի եւ շիճուկների գիտահետազոտական ինստիտուտի գիտական ղեկավար Վիտալի Զվերեւը, Չինաստանի Հիվանդությունների կանխարգելման եւ վերահսկման կենտրոնի տնօրեն Գաո Ֆուն, Բելառուսի Գիտությունների ազզգային ակադեմիայի փոխնախագահ Ալեքսանդր Կիլչեւսկին:

COVID-19 համավարակի խնդիրը ճանաչվեց Վիրուսաբանության գիտական խորհրդի գործունեության օրակարգային հարց: «Մենք պետք է համակարգենք բոլոր գիտնականների եւ մասնագետների ջանքերը: Պետք է հաշվի առնենք արդեն իսկ ունեցած փորձը` հետագայում տարբեր համաճարակների ալիքների դեպքում պատրաստ լինելու եւ համարժեք քայլեր ձեռնարկելու համար»,- ասաց Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի փոխնախագահ Վլադիմիր Չեխոնինը:

«Ներկայումս շատ կարեւոր է, որ մասնագետները` վիրուսաբանները, համաճարակաբանները, միավորվում են միջազգային եւ ազգային մակարդակով, եւ մենք արդեն տեսնում ենք խնդրի նկատմամբ գիտական կենտրոնացում»,- նշեց ՀՀ ԳԱԱ Բնական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Ռուբեն Հարությունյանը:

Հայաստանում ստեղծվում է COVID-19-ի գիտական ուսումնասիրությունների համակարգման գիտական խորհուրդ, որում ընդգրկվում են ՀՀ ԳԱԱ-ի, ՀՀ առողջապահության նախարարության «Հիվանդությունների եւ կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի եւ ՀՀ ԲՈՒՀ-երի մասնագետներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ