News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննություն է տարվում՝ Մայիսի 9 փողոցում 28-ամյա երիտասարդի սպանության դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

ՀՀ Քննչական կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ 2020թ. հունիսի 9-ին ժամը՝ 17.10-ին, քաղաքացուց ահազանգ է ստացվել այն մասին, որ Երեւան քաղաքի Մայիսի 9-ի փողոցի շուկայի մոտ գտնվող շենքերից կրակոցի ձայներ են լսվում:

Նույն օրը՝ ժամը 17.25-ին,  ահազանգ է ստացվել նաեւ «Շենգավիթ» բժշկական կենտրոնից այն մասին, որ Մայիսի 9-ի փողոցի 9-րդ շենքի բակից հրազենային վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել Երեւան քաղաքի բնակիչ՝ ծնված 1992թ., որը հիվանդանոցում մահացել է:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի (սպանություն) 2-րդ մասի 6-րդ եւ 7-րդ կետերով, 235-րդ հոդվածի (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) 1-ին մասով:

Պարզվել է, որ երիտասարդը կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներն ստացել է զինված միջադեպի ժամանակ:

Նախնական տվյալներով՝ 2020թ. հունիսի 9-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, Երեւան քաղաքի Մայիսի 9-ի փողոցի 9Ա շենքի բակում նույն շենքի 28-ամյա բնակչի եւ մի խումբ անձանց միջեւ տեղի է ունեցել վիճաբանություն, որի ընթացքում ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, չպարզված հանգամանքներում ապօրինի ձեռք բերած եւ ապօրինի պահված հրազեններով, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, կրակահերթ է արձակվել 28-ամյա երիտասարդի ուղղությամբ։

Իրականացված մեծածավալ քննչական եւ այլ դատավարական, ինչպես նաեւ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են զինված միջադեպի մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ միջադեպին մասնակցած անձանցից մի քանիսի ինքնությունը:

Նախաքննության ընթացքում կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում հայտնաբերվել են արնանման հետքեր, տարբեր տրամաչափի կրակված պարկուճներ, գնդակներ եւ չկրակված փամփուշտներ։ Քրեական գործի համար էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու համար նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական փորձաքննություն, առգրավվել են դեպքի վայրում առկա  տեսանկարահանող սարքերի տեսագրությունները եւ ենթարկվել զննության, հարցաքննվել են երկու տասնյակից ավելի անձինք, առգրավվել են տուժած երիտասարդի հագին դեպքի պահին եղած հագուստները:

Նախաքննությունը շարունակվում է։

Ձեռնարկվում են միջոցառումներ` դեպքի բոլոր հանգամանքները, վիճաբանությանը մասնակցած անձանց ամբողջական շրջանակը պարզելու, նրանց, ինչպես նաեւ՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձին (անձանց) հայտնաբերելու, վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու, նրանցից յուրաքանչյուրի գործողություններն անհատականացնելու, հանցագործության գործիք հանդիսացող հրազենները հայտնաբերելու ուղղությամբ:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ սպանվածը 28-ամյա Աշոտ Պետրոսյանն է, որը Շենգավիթում հայտնի էր «Կյաժ Աշոտ» մականվամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նոյեմբերյանում միջադեպի հետ կապված քրվարույթ է նախաձեռնվել. 5 անձ ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
Նախաքննությունը շարունակվում է։ Միջոցներ են ձեռնարկվում նշված դեպքերի հանգամանքները պարզելու և դրանց բոլոր մասնակիցների արարքներին իրավական...
Հայտնաբերվել է տղամարդու մարմին, կողքին՝ «Մակարով» ատրճանակ. մահացածի որդուն ամիսներ առաջ սպանել են
Ապրիլի 24-ին՝ ժամը 09:00-ից 09:30-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ներքին...
«Մարտական եղբայրության» ձերբակալված անդամներից մեկին մեղադրանք է առաջադրվել խուլիգանության հոդվածով
ԵԿՄ-ից հրաժարվում են արձագանքել վերջին օրերի միջադեպերին, որոնց ժամանակ ԵԿՄ-ականները «Ուազ» մակնիշի մեքենան քշել են ճանապարհը փակածների...
Երեկ բերման է ենթարկվել 13 հոգի, նրանցից 8-ն ազատ է արձակվել
Մարդիկ երեկ փակել էին ճանապարհը դեպի Վրաստան: Ոստիկանները հրմշտելով ցրեցին նրանց, հեռացրին մեքենաները ճանապարհից...
Անթույլատրելի է, պահանջել ենք այդ հարցով պատշաճ քննություն․ ՄԻՊ-ը՝ ԵԿՄ մեքենայով մարդկանց վնասվածքներ հասցնելու մասին
Դա իրավաչափ երևույթ չէ, կոչ ենք արել ընդհանրապես զերծ մնալ նման գործողություններից։ Տարբեր հարցերի վերաբերյալ ունեցել ենք առերևույթ...
ՌԴ պաշտպանության փոխնախարար Իվանովը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափի կաշառքի գործով
Անմիջականորեն պաշտպանության նախարարությունում նա շարունակել է զբաղվել բնակարանային հարցերով․․․
Ամենաշատ