News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը


Մեզ մոտ ընտրական հրահանգներ չեն լինում՝ լինի որեւէ քաղաքական գործչի, որեւէ բիզնեսմենի, նախկին իշխանության ներկայացուցչի, նախկին օլիգարխի հետ կապված: Այս մասին այսօր՝ հունիսի 10-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող հողատարածքների օրինականությունը ստուգելու գործընթաց է սկսվելու:

«Ձեր ասած պատվերի ինստիտուտը չի գործում: Իհարկե, հիմա իրավապահ համակարգը զբաղվում է թե տարբեր աճուրդներով, թե մարդկանց ունեցվածքի օրինականության հարցերով, բայց այն ավելի լայն թափով կիրագործվի, երբ ամբողջությամբ ուժի մեջ կմտնի ապօրինի բռնագանձման մասին օրենքը»,-ասաց նախարարը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ