News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Երբ երկրում արտակարգ դրություն է հայտարարված եւ մենք պայքարում ենք աներեւույթ թշնամու դեմ, այս պարագայում ԲՀԿ-ն լինելով ԱԺ-ում երկրորդ ուժը եւ ժողովրդի մի ստված զանգվածի կողմից վստահության քվե ստացած ուժ, նրանց կողմից նման հայտարարությունը ողջամիտ չենմ համարում: Այս մասին այսօր՝ հունիսի 10-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը՝ անդրադառնալով նրան, որ ԲՀԿ-ն եւ էլի մի շարք ուժեր պահանջում են կառավարության հրաժարականը:

«Նրանք փոխանակ փորձեն թեթեւացնել պետության վրա ծանրացած այս բեռը, երբ մեր քաղաքացիներն ամեն օր կյանքի ու մահվան կռիվ են տալիս, նրանք փորձելով խոչընդոտել կառավարության գերլարված ջանքերին, ուզում են այս ամենից ինչ-որ դիվիդենտներ շահել: Ամեն դեպքում դա իրենց գործելաոճն է, բոլորիս աչքի առջեւ է, առաջին տարին չէ, դա վաղուց է այդպես»,-ասաց մարզպետը:

Հարցին՝ կարծում է ժողվորդի վստահության բարձր մակարդակը պահպանվե՞լ է իշխանության հանդեպ, Սարգսյանն ասաց. «Դա ցույց կտա հերթական ընտրությունները, դատողը ժողովուրդն է»:

Դիտարկմանը, որ ԲՀԿ-ն չի ուզում սպասել հերթական ընտրություններին, այսօր արդեն հրաժարական է պահանջում, Գարիկ Սարգսյանն ասաց. «Դա իրենց խնդիրն է, իսկ ժողովրդի հետ մեր շփումները բոլորովին այլ բան են ասում»:

Տպել
Ամենաշատ