News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Մեղրաձորի ողբերգական դեպքից հետո թունավորմամբ հիվանդանոց տեղափոխված 5 տղամարդիկ չեն հոսպիտաացվել, բուժօգնություն ստանալուց հետո իրենց համաձայնությամբ տուն են գնացել։ Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Հրազդանի բժշկական կենտրոնից։

Տղամարդիկ, ըստ նախնական տեղեկության, թունավորվել էին, երբ փորձել էին հանքախորշում մահացած 3 երիտասարդի դիերը դուրս բերել այնտեղից։

Ավելի վաղ հայտնել էինք, որ կեսգիշերին երեք երիտասարդի դի է հայտնաբերվել «Մեղրաձոր-Գոլդ» ԱՊԸ-ին պատկանող՝ չգործող հանքի թունելում։ Նախնական տեղեկություններով՝ նրանք մահացել են շմոլ գազից: Մահացածներն են Մեղրաձորի բնակիչներ ՝ 34-ամյա Բագրատ Խաչատրյանը, 29-ամյա Հայկ Սաֆարյանը եւ 27-ամյա Արամ Գոգոլյանը։ Նրանց մարմինները դուրս բերելու համար ԱԻՆ աշխատակցիները, քաղաքացիները եւ ոստիկանները 2 մետր քայլելով մոտեցել են ոսկու հանքին։ Ավելի ուշ պարզվել է, որ մահացածներին հանքից դուրս բերելու փորձի ժամանակ 5 մեղրաձորցի է թունավորվել, որոնք սուր «էկզոգեն թունավորում՝ հանքահորի գազով» ախտորոշմամբ տեղափոխվել են Հրազդանի բժշկական կենտրոն։

Առայժմ պարզ չէ՝ մահացածները «Մեղրաձոր-Գոլդ»-ի աշխատակիցներ են, թե ոչ։

Ոստիկանությունում դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ջիբութիի ափերի մոտ ներգաղթյալներ տեղափոխող նավ է շրջվել. առնվազն 16 մարդ զոհվել է, 28-ը՝ անհետ կորել
Ջիբութիում Եթովպիայի դեսպան Բերհանու Ցեգայեն հայտնել է, որ նավը Եմենից եթովպացի ներգաղթյալներ էր տեղափոխում...
Հաքերը կոտրել է չեխական լրատվամիջոցի կայքը և երկրի նախագահի դեմ մահափորձի մասին երկու կեղծ պատմություն հրապարակել
Denik N-ը և չեխական հեռուստաընկերությունը ևս հայտնել են կեղծ լուրերը, ըստ որի Պելեգրինիի դեմ դավադրությունը ծրագրել է Պրահայում ուկրաինացի դիվանագետը…
Գողը նաեւ թմրամոլ էր. Մուղնիում բնակարաններից մեկից գողացել էր լվացքի մեքենա եւ սառնարան
Ապրլիլի 14-ին ոստիկանության Աշտարակի բաժնում բնակարանային գողության...
Գեղակերտի 62-ամյա բնակչի սպանության համար մեղադրանք է ներկայացվել վերջինիս որդուն. ՔԿ-ն մանրամասնում է
Նախնական տվյալներով՝ դեպքի օրը տուժողի և նրա որդու միջև ընտանեկան, անձնական հարցերի շուրջ ծագած տարաձայնությունները վեր են ածվել...
Մարոկկոյի մաֆիայի ղեկավարը, որը սպառնացել էր հոլանդական գահի ժառանգորդուհուն, փախել է Իսպանիայից
Սակայն նահանգային դատարանը որոշել է ազատ արձակել տղամարդուն՝ սահմանափակումներով, այդ թվում՝ անձնագրի բռնագրավմամբ
Արարատի Նշավան գյուղում գյուղացիները, հրշեջներն ու պարեկները կանխել են անասնագոմում բռնկված հրդեհի տարածումը
Ապրիլի 22-ին, հրդեհ է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 22:30-ի...
Ամենաշատ