News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Չինաստանի վրա ԱՄՆ-ի հարձակումներն ամբողջությամբ քաղաքականացված են: Այս մասին հայտարարել է Ռուսաստանում Չինաստանի դեսպան Չժան Հանյհուեյը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

«Մենք կարծում ենք, որ ամերիկյան կողմից հարձակումները ոչ խելամիտ են եւ քաղաքականացված: Չինաստանը միշտ պատրաստ է հավասարության, արդարության, փոխադարձ շահի հիման վրա համագործակցել աշխարհի այլ երկրների, այդ թվում ԱՄՆ-ի հետ»,-ասել է դեսպանը:

Նրա խոսքով՝ ոչ ոք չի ցանկանում ԱՄՆ-ի զրկել առաջատար լինելուց:

Վերջին օրերին ԱՄՆ-Չինաստան հարաբերությունները կրկին սրվել են Չինաստանի խորհրդարանի կողմից Հոնկոնգի ազգային անվտանգության պաշտպանության մասին մշակվող օրինագծի պատճառով: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն արդեն սպառնացել է պատժամիջոցներ կիրառել եւ հետ կանչել Հոնկոնգի հատուկ կարգավիճակը: Չինաստանում հայտարարել են, որ Հոնկոնգի հարցերը բացառապես նրա ներքին գործն է:  

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ