News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը


Արմավիրի մարզում մինչեւ այժմ 814 մարդ է վարակվել կորոնավիրուսով, որոնց կեսն արդեն առողջացել է, գրանցվել է 21 մահ։ Այս մասին այսօր՝ հունիսի 10-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը։

«Ցավոք, մարզում կորոնավիրուսի տարածման աճ կա, աճը կայուն է, բայց, մյուս կողմից էլ առանձնացված համայքներ չունենք, որ տարածման օջախ են, հիմա այն համայնքները, որտեղ վիրուսը արագ է տարածվում, Տանձուտ եւ Փարաքար համայնքներն են։  Տանձուտում 30 վարակակիր կա»,- ասաց մարզպետը՝ նշելով, որ չի բացառվում, որ մուտքի եւ ելքի սահմանափակումներ դրվեն այդ համայքներում։

Մարզում 1000 ինքնամեկուսացված կա, ըստ մարզպետի՝ չի բացառվում, որ մարզում չկան համայնքներ, որտեղ որ չլինեն վարակակվածներ՝ հաշվի առնելով այն փաստը, որ ասիմպտոմ հիվանդների թիվը մեծ է։ Նրա խոսքով ՝վերահսկողություն են իրականացնում, ոչ միայն ոստիկանությունը, այլեւ մարզպետարանի, համայնքապետարանների կողմից նշանակված խմբեր։

Մարզում կատարվում են թեստավորումներ, պոլիկլինիկաները հսկում են թեթեւ ձեւերը, իսկ ծանրերը բուժվում են մայրաքաղաքում։ Մարզպետի խոսքով՝ քննարկվում է անհրաժեշտության դեպքում նաեւ մարզային մի քանի հիվանդանոցներ վերապրոֆիլավորելու հնարավորությունը․ դրանք են՝ Մեծամորի ինֆեկցիոն, Արմավիրի եւ Վաղարշապատի։    

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Դեղը, որը Թրամփը «հրաշք» է անվանել, աշխարհում 17 հազար մարդու մահվան պատճառ է դարձել
Հակամալարիայի դեղամիջոցը նշանակվել է որոշ հիվանդների, որոնք հոսպիտալացվել են COVID-19-ով համաճարակի առաջին ալիքի ժամանակ...
Ամենաշատ