News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը


ԲՀԿ-ի կողմից ընդդիմության կոնսոլիդացիայի կոչերին ես շատ թերահավատորեն եմ նայում, քանի որ ԲՀԿ-ն իմ գնահատմամբ հանրության շրջանում այդ աջակցությունը, այդ վարկանիշը այս պահին չունի իշխանափոխություն կատարելու: Այս մասին այսօր՝ հունիսի 10-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը:

«ՀՀ-ում իշխանափոխություն անողը կամ չանողը ժողովուրդն է: Կոչերը կարող են հնչել, փորձեր կարող են իրականացվել, իհարկե արտակարգ դրության ավարտից հետո, բայց ես խիստ թերահավատորեն եմ վերաբերվում դրան: Իսկ այդ կոչերը պայմանավորված են մի քանի հանգամանքներով, որոնց մասին խոսեց վարչապետի խոսնակը, ես չէի ուզի որեւէ բան ավելացնել:

ԲՀԿ-ի մոտիվացիան հետեւյալն է. մենք արդեն այսօր հայտարարել ենք, որ ՀՀ-ում օլիգարխիա չկա: Օլիգարխիան բիզնեսի եւ կլանային կառավարման այն խավն է, որը ուղղակի ազդեցություն ունեն երկրի կառավարման ինստիտուտների վրա: Այսօր այդ խավը նման ազդեցություն այսօր չունի: Այդ խավին զրկելով պետական կառավարման վրա ազդելուց, այդ խավին բերելով լիարժեք հարկման դաշտ, բնականաբար այդ խավը կարող է իրեն դիսկոմֆորտ զգալ եւ փորձեր անի նախկին միջավայրին վերադառնալու:

Նրանք հիմա որեւէ ազդեցություն չունեն պետական կառավարման վրա, ընդամենը կարող են իրենց խմբակցության միջոցով ինչ-ինչ օրենքների շրջանակներում, որոնք կարող են սպասարկել տվյալ գործարարի բիզնես շահերը: Դա բերվում է ԱԺ եւ քննարկումների արդյունքում են նման նախագծերը մեժվում, կամ ընդունվում»,- ասաց մարզպետը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել
ՀՀ նշյալ օրենքների պահանջով նա պետք է իրականացներ բացառապես այդ ծրագրի շրջանակներում տեղավորվող ներքին և արտաքին քաղաքական ուղեգիծ…
«Փաստ». Պատվավոր հյուպատոսների ավտոմեքենաներին հատկացվելու են «H» տառը պարունակող կարմիր հիմնագույնի համարանիշեր
Որոշման 2-րդ հավելվածի 28-29-րդ կետերի համաձայն՝ ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական...
«Հրապարակ». ՔՊ-ականներն այլեւս առաջվանը չեն. նրանց սիրտը վախ է ընկել
Ընդ որում՝ տուժողներն առաջին հերթին իրենք են լինելու, ոչ թե իշխանության վերին էշելոնի ներկայացուցիչները...
«Փաստ». Հասարակության վրա փորձում է վախ ծախել
Այ, գնաց Գյումրի, երկարաշունչ ելույթ ունեցավ իր կուսակցության «նախաձեռնող խմբի» հետ հանդիպման...
«Հրապարակ». Փաշինյանը զարմացել է, որ ժողովուրդն այսքան տարի իրենց հանդուրժում է
ՔՊ-ում տարբեր մեկնաբանություններ են տվել այդ արտահայտությանը, որ երեւի նկատի ունի այն, որ հեղափոխական...
«Ժողովուրդ».«Ամիօ բանկ»-ը վերաբրենդավորումից հետո սկսել է ֆիզիկական և իրավաբանական անձանց հարկադիր սնանկացման գործընթաց
«Ժողովուրդ» օրաթերթը դատական տեղեկատվական համակարգից տեղեկացավ, որ նոր անվանափոխված «Ամիօ»...
Ամենաշատ