News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հունիսի 10-ին քաղաքացիական հասարակության աշխատանքային խումբը հրապարակել է Ադրբեջանում քաղբանտարկյալների թարմացված ցուցակը: Այն 108 անուն է ներառում: Ցուցակում կա 4 լրագրող՝ Արազ Գուլիեւը, Էլչին Իսմայիլին, Զիա Ասադլին եւ Փոլադ Ասլանովը:

Ըստ Turan-ի՝ «քաղաքական եւ հասարակական ակտիվիստների» խմբում ներառված է 12 անուն՝ Ֆուադ Ահմեդլին, Օրհան Բահիշլին, Սալեհ Ռուստամովը, Ագուլ Մահարամովը, Բաբեկ Հասանովը, Փաշա Ումուդովը, Թոֆիգ Յագուբլուն, Զամին Սալաեւը, Գորխմազ Ալիեւը, Ագուլ Գումբատովը, Նիամեդին Ահմեդով Սաիդը: Նրանք բոլորը Ադրբեջանի ազգային ճակատի կուսակցության անդամներ են:

Թոֆիգ Յագուբլուն «Մուսավաթ»-ի անդամ է, իսկ Սալեհ Ռուստամովը Ազգային ճակատի նախկին անդամ է:

Ամենամեծ խումբը հավատացյալներն են՝ 43 անուն, այդ թվում՝ Նարդարանի դեպքերի գործով, Իսլամական կուսակցության եւ այլ գործերով դատապարտվածները:

Ցուցակում նաեւ երեք ցմահ դատապարտյալ կա՝ Ադրբեջանի Ոստիկանության հատուկ նշանակության ուժերի անդամներ Էլչին Ամիրասլանովը, Արիֆ Կազիմովը եւ Սաֆա Պոլադովը, ովքեր արդեն գրեթե քառորդ դար գտնվում են բանտում:

«Պատանդ» է ճանաչվել Էմին Սագիեւը՝ քաղաքական միգրանտ Թյուրքել Ազերթուրքի ազգականը: Եւս երեք քաղբանտարկյալ «Սաիդ Դադաշբեյլի» խմբից են:

Ցանկում են նաեւ 2018-ի Գյանջայի իրադարձությունների գործով դատապարտյալները:

2019 թվականի նոյեմբերի 25-ին նախորդ ցուցակի հրապարակումից հետո 11 անձ ազատ է արձակվել, 4-ը՝ դատարանի որոշմամբ, 4-ը՝ ժամկետի ավարտից հետո, 2-ին ներում է շնորհվել, մեկը տեղափոխվել է տնային կալանքի տակ:

Միեւնույն ժամանակ, ցուցակում ընդգրկվել էր 7 մարդ՝ Թոֆիգ Յագուբլուն, Զամին Սալաեւը, Գորխմազ Ալիեւը, Ագիլ Գումբատովը, Նիյամեդին Ահմեդովը, Սաիդ Մամեզադեն եւ Ֆիրուդին Զեյնալովը:

Ագուլ Գումբատովը ցուցակում ընդգրկվել է, քանի որ նրան քաղաքական պատճառներով հոգեբուժարան էին նստեցրել:

Աշխատանքային խումբը նշում է նաեւ իշխանությունների կողմից քաղաքական նկատառումներով ավելի մեծ ճնշում գործադրելը՝ օգտվելով համավարակի պատճառով հայտարարված կարանտինից: Բերման ենթարկվածներից շատերը ծեծի եւ խոշտանգումների են ենթարկվել:

Խոշտանգումների են ենթարկվել նաեւ Յասամալի շրջանում հուլիսի 7-ին ոստիկանության կողմից ձերբակալված 11 քաղաքացիական անձինք: Աշխատանքային խումբը դատապարտում է բռնարարքները եւ նվաստացնող վերաբերմունքը մարդկանց նկատմամբ, ոստիկանության կողմից տեսանյութերի տարածումը սեփական անօրինությունների մասին:

Աշխատանքային խումբն Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել չօգտագործել համավարակի ճգնաժամը մարդու իրավունքների ոտնահարման նպատակով, դադարել ճնշել քննադատական ​​ձայները եւ ուժով ցրել բողոքի խաղաղ ցույցերը:

ԱԽ-ում ընդգրկված են քաղաքացիական հասարակության նշանավոր ներկայացուցիչներ: Կառույցի համակարգողը հայտնի իրավապաշտպան Ինթիգամ Ալիեւն է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանում տեղի են ունեցել խուզարկություններ եւ ձերբակալություններ Toplum TV օնլայն-հեռուստաալիքում. ԶԼՄ
Ադրբեջանում զանգվածային ձերբակալություններ են կատարվել...
Մենք պետք է վճռական անհամաձայնություն հայտնենք Ադրբեջանում լրագրողների բռնաճնշումներին. ԱՄՆ պետդեպարտամենտ
Վճռական անհամաձայնություն Ադրբեջանում լրագրողների բռնաճնշումներին...
Ադրբեջանի իշխանությունները շարունակում են հետապնդել լրագրողներին
Բաքվի դատարանը ինը տարվա բանտարկության է դատապարտել լրագրողին...
Ադրբեջանում ընտրություններն անցել են իրական մրցակցության բացակայության պայմաններում. ԱՄՆ
Միացյալ Նահանգները լիովին աջակցում է Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի և ընտրությունների…
Ադրբեջանի Սահմանադրական դատարանը հաստատել է  նախագահական ընտրությունների արդյունքները
Սահմանադրական դատարանը հաստատել է...
Ադրբեջանի նախագահական ընտրություններն անցել են թափանցիկության բացակայության պայմաններում. ԵՄ
Եվրամիությունը վերահաստատում է իր ակնկալիքը, որ Ադրբեջանի իշխանությունները հաշվի կառնեն և կիրականացնեն ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի առաջարկությունները...
Ամենաշատ