News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 17
Տեսնել լրահոսը

Սեւանա լճում սիգի պաշարները սպառնալիքի տակ են: Այս մասին այսօր՝ հունիսի 10-ին, ԱԺ մշտական ​​հանձնաժողովների համատեղ նիստում 2019-ի պետբյուջեի կատարողականի մասին զեկույցի քննարկման ժամանակ «Իմ քայլի» պատգամավոր Վարազդատ Կարապետյանը:

Նրա խոսքով՝ Սեւանում շատ մանրաձկներ են որսում, եւ դա, նրա կարծիքով, կարող է սպառնալիքի տակ դնել սիգի պաշարները: «Պատճառներից մեկն այն է, որ Հայաստան է ներմուծվում փոքր տրամագծով ձկնորսական ցանցեր»,-նշեց Կարապետյանը:

Պատգամավորը նկատեց, որ հաճախ ներմուծման ժամանակ դրանք ձեւակերպվում են որպես կտոր կամ հագուստ, այդ պատճառով պրոցեսը վերահսկելը դժվար է: Կարապետյանը շրջակա միջավայրի նախարարի պաշտոնակատար Վահե Ջիլավյանին խնդրել հետեւել այդ հարցին:

Իր հերթին, Ջիլավյանը նշեց, որ հարցը քննարկել է Գեղարքունիքի մարզպետի հետ, այն նաեւ կքննարկվի ոստիկանության հետ:   

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ