News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Ո՞ւր է Երեւանի քաղաքապետը, ինչու չի ներկայացել ԱԺ-ում այս քննարկումներին: Այս մասին, այսօր՝ հունիսի 10-ին, ԱԺ Տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ժամանակ նշեց նիստը վարող Մանե Թանդիլյանը:

«Եթե առաջ որոշ տեղեկություններ էինք ունենում, թե ինչու չի գալիս, արդեն երկրորդ անգամ է եւ նշեք ձեզ մոտ, որ եզակի եւ միակ պաշտոնյան է, որը ԱԺ-ում բյուջեի քննարկումներին երկրորդ անգամ բացակայում է: Եթե մեկուսացման խնդիր կա, որի մասինմ ամուլից եմ իմանում, մենք հնարավորություն ունենք հեռավար կազմակերպելու: Անհրաժեշտ է ժամանակին տեղյակ պահել, ինչու ԱԺ-ին չի տեղեկացվում»,-ասաց Թանդիլյանը՝ դիմելով քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանին:

«Ինչու եք դուք ներկայացնում, եթե կա առաջին տեղակալ: Հատկապես, որ դուք այն պաշտոնյան եք, որը աշխատանքից ազատվելու խնդրաքով է դիմել, որը դրանից հետո անհասկանալի պատճառներով 1,8 մլն դրամի պարգեւավճար է ստանում: Դուք ո՞ւմ եք ներկայացնում»,-ասաց Թանդիլյանը:

Ի պատասխան Երեւանի փոխքաղաքապետն ասաց. «Քաղաքապետի բացակայության պատճառը երեկ մամուլում արդեն հրապարակվել է: Ես եւս մեկ անգամ ասեմ, որ խոսքն այն մասին է, որ քաղաքապետը երկու վարակված աշխատակիցների հետ սերտ շփման արդյունքում կոնտակտավոր անձ է:

Իսկ թե ինչու եմ ես ներկայացնում, այլ ոչ քաղաքապետի առաջին տեղակալը, հավանաբար որովհետեւ սա ֆինանսական զեկույց է եւ քաղաքապետը նպատակահարմար է գտել, որ ֆինանսական գծով ղեկավարը ներկայացնի»:

Մանե Թանդիլյանն էր արձագանքեց. «Եթե վարչապետը կարողացել է վարակված լինելու պայմաններում հեռավար մասնակցել, ապա կարծում եմ քաղաքապետի համար եւս կարող էինք հեռավար մասնակցությունն ապահովել»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ