News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայաստանում գյուղատնտեսական արտադրողականությունը ցածր է: Այս մասին ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2019-ի պետբյուջեի կատարողականի մասին զեկույցի քննարկման ժամանակ հայտարարեց էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը:

Նրա խոսքով՝ պետությունը շարունակում է խթանիչ քաղաքականությունը դրա արտադրողականության բարձրացման ուղղությամբ:

«2019-ին միակ ոլորտը, որտեղ ցածր տնտեսական ակտիվություն ենք ունեցել, գյուղատնտեսությունն է եղել: 2018 թվականից գրեթե 4 տոկոսով նվազեցում ենք ունեցել: Բնականաբար, կառավարության կողմից իրականացվող բոլոր ծրագրերը, ինչպես նաեւ այն միջոցառումները, որոնք ֆինանսավորվում են պետբյուջեից, ունեն քաղաքական նպատակ, որպեսզի տնտեսություններ օգտագործեն ֆինանսական միջոցները իրենց արտադրողականության բարձրացման եւ գյուղատնտեսության արդյունավետության բարձրացման նպատակով»,-ասաց նախարարը:

Նա նշեց, որ մյուս ծրագրերը եւս ուղղված են այդ նպատակին: Դա կամ անհատական ներդրումային ծրագրերն են, կան ծրագրերը, որոնք լավացնում են ենթակառուցվածքը: «Օրինակ, կա գյուղատնտեսությունը խթանող ծրագիր, որի բյուջեն 2019-ին կազմել է 3,6 մլրդ դրամ: Փաստացի օգտագործվել է 3 մլրդ 116 մլն դրամ: Այն ներառել է վարկերի սուբսիդավորում: Ընդհանուր առմամբ ունենք 8841 վարկառու»,-հայտնեց Խաչատրյանը:

Միեւնույն ժամանակ, նախարարը նկատեց, որ 2019-ին պետբյուջեից նախատեսված է եղել 21,7 մլրդ դրամի չափով ֆինանսավորում, որից 12,8 մլրդ դրամը եղել է գյուղատնտեսության ոլորտում ծրագրերի մի մասը: Ծրագրերի իրականացման համար փաստացի օգտագործված ֆինանսավորումը կազմել է 8,2 մլրդ դրամ, ինչը կազմում է պլանային ցուցանիշի ընդամենը 63,6%-ը: 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Մաքուր երկաթի գործարան»-ը ճգնաժամային վիճակում է․ Զանգեզուրի կոմբինատը դադարեցրել է մոլիբդենի մատակարարումը․ «Հետք»
«Մաքուր երկաթի գործարան» ԲԲԸ-ն Հայաստանի մոլիբդենի խտանյութ վերամշակող ձեռնարկություն է: Նա առաջինն է սկսել արտադրել ֆերոմոլիբդեն, արտադրում է...
Դրոշմավորման ենթակա ապրանքները գնելուց առաջ ստուգեք E-Mark հավելվածի միջոցով» ՊԵԿ
Կասկածու՞մ եք ապրանքի իսկության և ժամկետի մեջ, օգտվե՛ք ապրանքների դրոշմավորման և մոնիթորինգի համակարգից: Հսկիչ (նույնականացման) նշաններով...
Քննարկվել են Կապսի ջրամբարի կառուցմանը և դրա բնապահպանական հետևանքներին առնչվող հարցեր
Նախարար Հակոբ Սիմիդյանը գործընկերների հետ քննարկել է ջրային ոլորտի արդյունավետ կառավարմանն առնչվող խնդիրները, նախարարության կողմից դրանց...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն նույնպես էժանացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 23-ին, կազմել է...
Փաշինյանը հանձնարարել է ներկայացնել տնտեսական աճի առաջմղմանն ուղղված նոր առաջարկություններ
Վարչապետ Փաշինյանը պատասխանատուներին հանձնարարականներ է տվել ծրագրերի պլանավորման, բյուջետավորման ու կապիտալ ծախսերի արդյունավետ...
Մարտին ապրանքների բացթողումից հետո պակաս վճարված մաքսային վճարների ու տույժերի գումարը կազմել է 41․101 մլն դրամ
Մեկ արտագնա մաքսային ստուգման արդյունքով մերժվել է ընկերության դիմումը...
Ամենաշատ