News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Կխնդրեմ հաջորդ տարի ԱԺ-ում բյուջեի կատարողականի քննարկումները 2 օր կազմակերպենք, թող գյուղատնտեսության ոլորտը եւ շրջակա միջավայրը մի օր լինի, իսկ տարածքային կառավարումն ու մարզպետները՝ մեկ օր: Այս մասին, այսօր՝ հունիսի 10-ին, ԱԺ Տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ժամանակ նշեց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը:

Նիստը վարող Մանե Թանդիլյանը նկատեց, որ օր չունեն այդպես կազմակերպելու համար, ինչին մարզպետը արձագանքեց դժգոհությամբ. «Էդ դեպքում բոլորիս նույն ժամից մի կանչեք: 30-40 մարդ նույն ժամին կանչել եք, մի քանի ժամ նստած ենք: Էս դիմակները արդեն մի քանի անգամ պետք է փոխած լինեինք, բայց մենք չենք եկել այն մտքով, որ էսքան երկար կմնանք: Հազիվ խնդրեցինք, ջուր տվեցին: Պատգամավորների գործը հեշտ է, գնում են իրենց աշխատասենյակները, մենք դրսում ենք»:

Մանե Թանդիլյանը նկատեց, որ երբեք չգիտեն, թե ասենք Շիրակի մարզպետին քանի հարց կլինի, որ հաջորդ մարզպետին դրանից հետո կանչեն:

Տպել
Ամենաշատ