News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հիշում եք, որ Նիկոլ Փաշինյանը Երևանի քաղաքապետի թեկնածուի կարգավիճակում ասում էր, որ 70%-ով ծառայողական մեքենաները պետք է կրճատվեն։

Հիմա, երբ իր նշանակած քաղաքապետն է պաշտոնավարում, իրականացվում է ճիշտ հակառակը։ Եթե ընդունենք, որ 70%-ի կրճատումը չափազանցություն էր, այդուհանդերձ փաստենք, որ Մարությանը ոչ միայն չկրճատեց մեքենաները, այլև ինչ մնացել էր պարկում և չէր շահագործվում՝ ծախս չառաջացնելով, նա ամրակցեց պաշտոնյաներին։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է

Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանը՝ կից տեղադրելով Նիկոլ Փաշինյանի նախընտրական հանդիպումներից մի հատված։

Գրառման մեջ, մասնավորապես, ասվում է. «Հիշում եք, որ Նիկոլ Փաշինյանը Երևանի քաղաքապետի թեկնածուի կարգավիճակում ասում էր, որ 70%-ով ծառայողական մեքենաները պետք է կրճատվեն։

Հիմա, երբ իր նշանակած քաղաքապետն է պաշտոնավարում, իրականացվում է ճիշտ հակառակը։ Եթե ընդունենք, որ 70%-ի կրճատումը չափազանցություն էր, այդուհանդերձ փաստենք, որ Մարությանը ոչ միայն չկրճատեց մեքենաները, այլև ինչ մնացել էր պարկում և չէր շահագործվում՝ ծախս չառաջացնելով, նա ամրակցեց պաշտոնյաներին։

Ուղիղ 5 օր առաջ Մարությանը մի շարք ծախսային հոդվածներից նվազեցում իրականացրեց և շուրջ 10 միլիոն դրամ հատկացրեց ՆՈՐ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՄԵՔԵՆԱ գնելուն։ Փաստորեն կորոնավիրուսային ճգնաժամը բոլորի որոշումների վրա պետք է ազդի, բացի Մարությանից։ Մեքենաների վերաբաշխման և ինչո՞ւ ոչ՝ կրճատման փոխարեն Մարությանը որոշեց հավելյալ գումար հատկացնել նոր մեքենա գնելու համար։

Իդեպ այս ամենն իրականացվում է քաղաքի եկամուտների էական անկման ֆոնին»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ