News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Ես հիմա գտնվում եմ գործազրկության մեջ, աշխատում եմ խաղատանը, բայց մարտից խաղատները թույլ չեն տալիս աշխատեն. եթե սահմանափակումներ կան, դա թող անեն բոլորի նկատմամբ, ոչ թե տարբերություն դնեն: Այս մասին այսօր՝ հունիսի 10-ին, կառավարության շենքի դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց քաղաքացի Գարիկ Կիրակոսյանը:

«Խաղատները փակել են, ակումբերը չեն թողնում աշխատեն, ես էլ այդ ոլորտի աշխատող եմ, 4 ամիս է չեմ աշխատում: Թող ասեն պատճառը որն է, որ չեն թողնում աշխատեմ: Մարտի 21-ից չենք աշխատում, պետությունից 10 դրամ օգնություն չենք ստացել: Խաղատների գործատուները տուն առ տուն իրենց աշխատողներին սնունդով ապահովել են, բայց ինչքա՞ն կարող են:

Եթե աշխատատեղերը չբացեն, օրենքը չգործի բոլորի համար, այդ խաղատների ու ակումբերի աշխատողները, որ 1000-ից ավել են, իրենց ընտանիքներով գալու են էստեղ, էդքանին հո չե՞ն կարող բերման ենթարկել: Ես ակցիա չեմ անում, ես մենակ կանգնած եմ»,-ասաց նա:

Ոստիկանության աշխատակիցը մոտեցավ եւ ասաց. «Ակցիաները եւ միջոցառումները զանգվածային արգելվում են, ես ողջամիտ 5 րոպե ժամանակ եմ տրամադրում տարածքը լքելու համար: Այլապես բերման կենթարկենք»:

Ոստիկանի խոսքին, որ մեկ է, ձեզ հիմա ոչ ոք չի մոտենալու կառավարությունից, քաղաքացին արձագանքեց. «Ինձ ոչ մեկը չի մոտենալու, որովհետեւ իրենց երեխաների փորը կուշտ ա: Այդ խաղատների ու ակումբների աշխատողները հազար հոգուց ավել են»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ