News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Շվեդ դատախազը փակել է երկրի պատմության մեջ ամենաաղմկահարույց գործերից մեկը՝ երկրի նախկին վարչապետ Ուլոֆ Պալմեին սպանող անվանելով ապահովագրական ընկերության գրաֆիկական դիզայներին, ով մահացել է 20 տարի առաջ, փոխանցում է Reuters-ը:

Պալմեն տասնամյակներ շարունակ գլխավորել է սոցիալ-դեմոկրատներին եւ 2 անգամ վարչապետ ընտրվել, եղել է, այսպես կոչված, սոցիալական մեծ դերով պետության սկանդինավյան մոդելի ստեղծողներից մեկը եւ ինչպես ԽՍՀՄ-ի, այնպես էլ Միացյալ Նահանգների կատաղի հակառակորդն էր:

1986 թվականին նա գնդակահարվել էր Ստոկհոլմի կենտրոնում՝ կնոջ եւ որդու հետ կինոթատրոնից դուրս գալուց հետո կարճ ժամանակ անց:

Դատախազ Կրիստեր Պետերսոնը, որը 2017 թվականից ղեկավարել է քննությունը, երեքշաբթի հայտնել է մարդասպանի անունը՝ Սթիգ Էնգսթրյոմ: Նա կասկածյալների թվում էր եւ ստացել էր «Skandia-ից տղամարդը» մականունը՝ ըստ ընկերության անվանման, որտեղ աշխատում էր, եւ որի գրասենյակը տեղակայված էր Փալմյեի սպանության վայրից ոչ հեռու: «Քանի որ այդ մարդն արդեն մահացած է, ես չեմ կարող նրան մեղադրանքներ առաջադրել եւ որոշեցի քնննությունը փակել»,- ասել է դատախազը մամուլի ասուլիսի ժամանակ:

Միայնակ հրաձիգին մեղավոր ճանաչելը՝ առանց քաղաքական հնչեղ դրդապատճառների որեւէ հիշատակման հազիվ թե բավարարի դավադրության տեսության կողմնակիցներին: Այդ ժամանակից սկսած՝ ավելի քան 30 տարում հայտնել են ամենատարբեր վարկածների մասին՝ ԿՀՎ-ի եւ քուրդ անջատողականների մանակցությունից մինչեւ ՀԱՀ-ի հատուկ ծառայություններ:

Դատախազը չի հայտարարել քննության մեջ որեւիցե լուրջ առաջընթացի մասին, որոնք օգնել են հանցագործության բացահայտմանը, եւ ասել է, որ քննությանը բոլոր հանցանշաններն արդեն հայտնի էին:

Էնգսթրյոմը վաղուց էր կասկածյալների ցանկում, հայտնի էր, որ նա եղել է սպանության վայրում: Նրան բազմիցս հարցաքննել է ոստիկանությունը, բայց բավականին արագ այդ վարկածը բացառել է: Էնգսթրյոմը մահացել է 2000 թվականին, շվեդական լրատվամիջոցները գրում էին, որ դա կարող էր ինքնասպանություն լինել:

2018-ին լույս էր տեսել շվեդ լրագրողի գիրքը, որում նա մի քանի ապացույց էր նշել, որոնց վրա քննությունն ավելի վաղ ուշադրություն չէր դարձրել: Դրանց շարքում գրասենյակից դուրս գալու մասին գրությունը, որն ապացուցում է, որ Էնգսթրյոմը շուտ էր աշխատանքից դուրս եկել, քան ասել էր ոստիկանությանը: Ըստ Փեթերսոնի՝ Էնգսթրյոմի տեսքը համապատասխանում է մի քանի վկաների նկարագրություններին, բացի այդ, վկաների ցուցմունքները հակասում են Էնգստրյոմի՝ սպանության վայրի մոտ իր տեղաշարժի վերաբերյալ հայտարարություններին:

Էնգսթրյոմի հարազատները բազմիցս հերքել են մեղադրանքները նրա դեմ: Նրա նախկին կինն այս տարվա փետրվարին Daily Expressen-ին տված հարցազրույցում ասել էր, որ նա չափազանց երկչոտ է՝  նման հանցագործության մասին որոշում կայացնելու համար: Թերթը նաեւ մեջբերել էր նրա մանկության ընկեր Ուլլե Մադեբրինկին, ով Էնգսթրյոմին «աշխարհի ամենալավ մարդ» էր անվանել եւ ասել էր, որ «չի կարող որեւէ այլ բանի հավատալ»:

Պալմեի սպանության մեղադրանքով ավելի վաղ մի մանր հանցագործ էր դատապարտվել, սակայն այդ պատիժը, ի վերջո, չեղարկվել էր, եւ անհաջող հետաքննությունը տարիներ շարունակ հոգեբանական տրավմա էր դարձել երկրի համար, որը սովոր է հպարտանալ իր փողոցներում անվտանգության համար:

Պալմեն վարչապետ էր 1969-ից 1976 թվականներին եւ 1982-ից 1986 թվականներին: Նրա կողմնակիցները կարծում են, որ նա է կառուցել ժամանակակից Շվեդիայի մոդելը, մինչդեռ պահպանողականները դատապարտում են նրան՝ իր հակագաղութային տեսակետների եւ ԱՄՆ-ին ուղղված քննադատության համար:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՔԿ․ Ադրբեջանի քաղաքացին սպանել է մոսկվացուն՝ կայանելու առիթով նկատողության պատճառով
Հետաքննության տվյալներով, չորեքշաբթի օրը Ադրբեջանի 21-ամյա քաղաքացին․․․
Վարդենիսում 2 տղամարդ 13-ամյա աղջկա են բռնաբարել. աղջկա վիճակը ծանր է․ aysor.am
Սոթքի համայնքապետ Սևակ Խաչատրյանը մեզ հետ զրույցում հաստատեց լուրը, սակայն այլ մանրամասներ չհայտնեց...
«Դինամո» մարզադահլիճում թաեքվոնդոյի մարզիչը հայհոյանքներ է հնչեցրել ֆեդերացիայի նախագահի հասցեին, ապա ծեծել նրան
Ապրիլի 14-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում...
Արթիկում համաքաղաքացիների միջև վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ․ 16-ամյա պատանին կալանավորվել է
Նախաձեռնվել է քրեական վարույթ։ 16-ամյա պատանին կալանավորվել է…
Մահվան ելքով վրաերթի հեղինակ դարձած և փախուստի դիմած վարորդը հայտնաբերվել է
Ապրիլի 15-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը անհայտ վարորդի կողմից Երևանի...
Դա դեռ հարց ա՝ էդպես ա եղել, թե չէ. Երևանի ոստիկանապետը՝ Սամվել Վարդանյանին խոշտանգելու մասին
Ես միայն մի բան կարեղ եմ ասել՝ ծառայողական քննություն է նշանակված...
Ամենաշատ