News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Կորոնավիրուսի համավարակը Հայաստանում ամենաքիչը կանդրադառնա գյուղատնտեսության ոլորտի վրա: Այս մասին հունիսի 10-ին մշտական խորհրդարանական հանձնաժողովների համատեղ նիստին 2019 թվականի պետական բյուջեի կատարողականի վերաբերյալ զեկույցի քննարկմանն ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը:

Նա, մասնավորապես, նշեց, որ 2019 թվականին Հայաստանի գյուղատնտեսության ոլորտը միակն էր, որը տարվա արդյունքներով 4 տոկոս անկում էր գրանցել:

Ըստ նրա՝ ոլորտում խնդիրներ են եղել նաեւ վիճակագրության վարման հետ կապված, որն արդեն մի քանի տարի է շտկվում է:
«Չնայած համավարակը կազդի տնտեսության տարբեր ոլորտների վրա, սակայն այն ավելի քիչ կանդրադառնա գյուղատնտեսության վրա, քան՝ մյուս ոլորտների: Տարվա արդյունքներով մենք չենք ասի, որ աճ էին պլանավորում, սակայն անկում գրանցեցինք, բայց կարող ենք հայտարարել, որ մեր սպասելիքներն արդարացվել են»,- ասաց Խաչատրյանը:

Նախարարի խոսքով՝ դրան մեծապես կնպաստի կառավարության կողմից իրականացվող ոլորտի խթանման քաղաքականությանը, այդ թվում՝ գյուղատնտեսական վարկերի սուբսիդավորումը, սեփական ներդրումների խթանումը եւ գոյություն ունեցող հարկային արտոնությունները:

«Կառավարությունն աննախադեպ օգնություն է ցուցաբերում ոլորտին ոչ միայն վարկերի մասով, այլեւ արտոնյալ հարկային դաշտ է ստեղծել: Այդպես, ֆերմերներն ազատվել են եկամտահարկից, ԱԱՀ-ից եւ շահութահարկից»,- ասաց Խաչատրյանը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ