News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Արեւմտյան ափի հատվածների անեքսիա սկսելու Իսրայելի ծրագիրը միջազգային իրավունքի խախտում է, հայտարարել է ԳԴՀ ԱԳՆ ղեկավար Խայկո Մաասը, հայտնում է AP-ը։

Անեքսիայի ծրագիրը կտրուկ քննադատության է արժանացել Իսրայելի մերձավոր դաշնակիցներից մի քանիսի, այդ թվում՝ Գերմանիայի կողմից, որոնք հայտարարել են, որ Մերձավոր Արեւելքի քարտեզի միակողմանի ձեւումը կխափանի Պաղեստինյան պետության ստեղծման վաղեմի հույսերը։

Մաասն ասել է, որ Գերմանիան եւ Եվրոպական միությունը իսրայելական ծրագրի հանդեպ պարզություն են որոնում, սակայն ընդգծել է, որ Եվրոպան անեքսիան անհամատեղելի է համարում միջազգային իրավունքի հետ։

«Մենք նաեւ պայմանավորվել ենք ԵՄ-ում, որ ձգտում ենք երկխոսության այդ գործընթացի բոլոր կողմերի հետ։ Ես այստեղ եմ՝ Իսրայելում, որպեսզի տեղեկատվություն ստանամ նոր կառավարության ծրագրերի մասին»,- ասել է Մաասը։ «Մենք նախկինի պես կարծում ենք, որ երկու պետությունների մասին համաձայնեցված լուծումը ճիշտ ճանապարհ է, եւ անեքսիան այդ լուծումն ավելի հավանական չի դարձնի։ Ես պարզ հասկացրեցի, որ Գերմանիայի կառավարությունը եւ ԵՄ-ում գործընկերները շատ անհանգստացած են նրանով, թե անեքսիան կարող է հանգեցնել նրան, որ երկու պետությունների մասին որոշումը դադարի լինել կենսունակ, եւ որ մենք գտնվում ենք ոչ ճիշտ ճանապարհի վրա։ Այժմ դիվանագիտության եւ երկխոսության ժամանակն է»,- հավելել է նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ