News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 17
Տեսնել լրահոսը

Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը հունիսի 10-ին ԱԺ մշտական հանձնաժողովների եւ խմբակցությունների ղեկավարների մասնակցությամբ հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ «Արցախ-Կիպրոս» բարեկամության շրջանակ ձեւավորելու նպատակով: Խորհրդակցությանը հրավիրվել է նաեւ Արտաքին գործերի նախարարի տեղակալ Արմինե Ալեքսանյանը:

ԱԺ նախագահը, բացելով խորհրդակցությունը, նշել է, մարտի 6-ին Կիպրոսում հայտարարվել է Արցախի հետ բարեկամության շրջանակ ստեղծելու մասին: Շրջանակին անդամակցում են Կիպրոսի խորհրդարանի, քաղաքային խորհրդի անդամներ, հայտնի քաղաքական գործիչներ եւ գիտնականներ:

«Շրջանակի հետ համագործակցությունը գործնական դաշտ տեղափոխելու նատակով՝ անհրաժեշտ եմ համարում Արցախի խորհրդարանի հովանու ներքո կազմավորել Արցախում Կիպրոսի հետ բարեկամության շրջանակ»,-ընդգծել է Արթուր Թովմասյանը:

Հրապարակելով Արցախ-Կիպրոս բարեկամության շրջանակի կազմը՝ խորհրդարանի ղեկավարը հույս է հայտնել, որ այն կընդլայնվի եւ իր գործունեությամբ կնպաստի ինչպես Արցախի միջազգային ճանաչմանը, այնպես էլ՝ Արցախի եւ Կիպրոսի միջեւ գործնական հարաբերությունների սերտացմանը:

«Արցախ-Կիպրոս» բարեկամության շրջանակ

Նախագահ՝ Արթուր Թովմասյան (Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ)

Գլխավոր քարտուղար՝ Արմինե Ալեքսանյան

Անդամներ՝

Աշոտ Ղուլյան (6-րդ գումարման ԱԺ նախագահ)

Գեղամ Ստեփանյան («Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցություն)

Արթուր Մոսիյան («Հայ հեղափոխական դաշնակցություն» խմբակցություն)

Վահրամ Բալայան («Հայ հեղափոխական դաշնակցություն» խմբակցություն)

Դավիթ Գալստյան (Արցախի «Արդարություն» խմբակցություն)

Սեյրան Հայրապետյան («Միասնական հայրենիք» խմբակցություն)

Գոհար Սարգսյան («Միասնական հայրենիք» խմբակցություն)

Արթուր Հարությունյան («Ազատ հայրենիք» խմբակցություն)

Արամ Գրիգորյան («Ազատ հայրենիք» խմբակցություն)

Արմեն Հակոբյան («Ազատ հայրենիք» խմբակցություն)

Լեռնիկ Հովհաննիսյան (ԱրՊՀ դասախոս)

Ռոբերտ Ղահրամանյան (ԱԺ աշխատակազմի ղեկավար)

Սիրանուշ Սարգսյան (ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողով)

Սոֆի Իվանիդիս (Արցախի հունական համայնքի ներկայացուցիչ)

Բարեկամության շրջանակի քարտուղար՝ Լիլիթ Ասրյան (ԱԺ լրատվության եւ հանրության հետ կապերի բաժնի վարիչ):

Ամփոփելով խորհրդակցության արդյունքները՝ ԱԺ նախագահը գոհունակության եւ երախտիքի խոսք է ուղղել Արցախի Հանրապետության Ազգային ժողովին, արտաքին գործերի նախարարությանը եւ ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի եւ Կիպրոսի հանձնախմբերին՝ Կիպրոսում շրջանակի ստեղծման գործում ցուցաբերած անգնահատելի աջակցության համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը բացահայտել է Բլինքենի և Փաշինյանի առաջիկա հանդիպման նպատակները
Ես այս մասին մանրամասն չեմ խոսի, բացի ասեմ, որ Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների հետ...
Արցախից շատ տեղահանվածներ՝ և՛ մեծահասակներ, և՛ երեխաներ, լիովին հյուծված են. BBC
Ըստ ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության ներկայացուցչի, հոգնած...
Արցախի պաշարման հետևանքով ստեղծված իրավիճակում ՆԳՆ ԱԻՊԾ բոլոր ստորաբաժանումներն իրականացնում են ուժեղացված ծառայություն
Սեպտեմբերի 11-ից 18-ն ընկած ժամանակահատվածում, Արցախի Հանրապետության...
Արցախի նախագահը հանդիպել է Հադրութի շրջանից տեղահանված մի խումբ բնակիչների հետ
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 18-ին...
Արայիկ Հարությունյանի եղբայրը նշանակվել է Արցախի պետնախարար
Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով՝ փոփոխություն է կատարվել «Արցախի Հանրապետության պետական նախարարի կողմից նախարարների գործունեության համակարգման մասին» նախագահի հրամանագրում...
Դադարել են Արցախի ԱԺ պատգամավոր Արթուր Հարությունյանի լիազորությունները
Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունվա…
Ամենաշատ