News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Լոռու մարզում բոլոր ձեռնարկությունները գործում են, բացի «Գլորիա» կարի ֆաբրիկայից, որտեղ վարակվածների թիվը մեծ է, բոլոր աշխատակցները համարվում են կոնտակտավորներ եւ գտնվում են ինքնամեկուսացման մեջ։ Այս մասին, այսօր՝ հունիսի 10-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցի ժամանակ նշեց Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը:

Մարզպետի հավաստմամբ՝ թեստավորվել է 300 աշխատակից, եւ կոնտակտավորները եւ խառը սկզբունքով, որից հետո նպատակարմար չի եղել բոլորին թեստավորել, քանի որ բոլորը համարվում են կոնտակտավոր եւ պետք է ինքնամեկուսացման ռեժիմում գտնվեն. «Մեկ շաբաթ-10 օրից նրանք ինքնամեկուսացումից դուրս կգրվեն»:

Անդրեյ Ղուկասյանը նշեց, որ այս պահին մարզում 302 վարակված կա, 72 բուժված եւ 4 մահ:

Հարցին՝ Ձեզ որպես քաղաքական գործիչ մինչ հեղափոխությունն ո՞վ էր ճանաչում, եթե չլիներ Նիկոլ Փաշինյանը, մարզպետը պատասխանեց. «Ես մասնագիտությամբ բժիշկ էի եւ մասնագիտությանս բերումով ինձ ճանաչում էին հազարավոր մարդիկ: 10 տարուց ավել աշխատել եմ եւ ունեցել եմ բավականին հաջողություններ ու ճանաչելիություն: Մասնակցել եմ Վանաձորի ՏԻՄ ընտրություններին, եղել եմ ավագանու թեկնածու, եղել եմ 2017 թվականի ԱԺ-ի պատգամավորի թեկնածու, 2018 մարզպետի տեղակալ եւ այժմ՝ մարզպետ»:

Դիտարկմանը, որ Փաշինյանը Գագիկ Ծառուկյանի հետ տնտեսական համագործակցության հուշագիր էր ստորագրել եւ հարցին՝ այն ժամանակ, երբ ստորագրվում էր հուշագիրը, իրենց թիմում դեմ արտահայտվողներ եղե՞լ են, Ղուկասյանը արձագանքեց. «Հեղափոխությունը հնարավորություն է տվել բոլորին փոխել իրենց վարքագիծը եւ հետեւություններ անել իրենց անցյալից: Բայց ժամանակը ցույց է տալիս, որ որոշ գործիչներ հետեւություններ չեն անում եւ սխալներ են թույլ տալիս: Ինչ-որ ուժերի հետ համախմբման հայտարարությունը նույնպես շատ կոպիտ քաղաքական սխալ էր»:

Տպել
Ամենաշատ