News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Չինաստանն անհեթեթ է անվանել ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հայտարարություն, որում նա մեղադրել է HSBC-ին Հոնկոնգի անվտանգության մասին օրենքն աջակցելու համար, հաղորդում է AFP-ը:

Նախօրերին Պոմպեոն զգուշացրել է Չինաստանից բիզնեսի չափից դուրս կախվածության մասին այն բանից հետո, երբ անցած շաբաթ բրիտանական բանկային հսկան՝ HSBC-ն, հրապարակել է բանկի ասիական ներկայացուցիչ Պիտեր Վոնգի լուսանկարը, որը ստորագրել է օրենքն աջակցող խնդրագիրը:

«Պեկինի ագրեսիվ պահվածքը ցույց է տալիս, որ երկրները պետք է խուսափեն Չինաստանից չափից դուրս տնտեսական կախվածությունից եւ պաշտպանեն իրենց ենթակառուցվածքը Կոմունիստական կուսակցության ազդեցությունից»,-ասել էր Պոմպեոն:

Պեկինում այդ հայտարարությունն անհեթեթ են անվանել: ՉԺՀ ԱԳՆ խոսնակ Խուա Չունինն ԱՄՆ-ին կոչ է արել դադարեցնել տարաձայնություններն ու խնդիրներ առաջացնելը:  

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ