News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Երեւանում ավելի քան 100 վթարային շենք կա: Այս մասին հունիսի 10-ին մշտական խորհրդարանական հանձնաժողովների համատեղ նիստին 2019 թվականի պետական բյուջեի կատարողականի վերաբերյալ զեկույցի քննարկմանը, պատասխանելով «Լուսավոր Հայաստան» կուսակցության քարտուղար Գեւորգ Գորգիսյանի հարցին, ասաց Երեւանի փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը:

Ընդ որում, ըստ մայրաքաղաքի փոխքաղաքապետի, դրանցից 4-ը չորրորդ աստիճանի վթարային են, որից 3-ը Արզումանյան փողոցի վրա են:
Սարգսյանը մասնավորապես նշեց, որ ներկայումս համապատասխան աշխատանքներ են տարվում:

«Այդպես, Արցախի փողոցի վրա գտնվող վթարային շենքերից 170 ընտանիք տեղափոխվել է այլ շենքեր, 70-ը սպասում է տեղափոխմանը նորակառույց շենք, ընդ որում, նրանք գտնվում են ժամանակավոր կացարաններում»,- հայտնեց Երեւանի փոխքաղաքապետը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ