News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը


Ընդդիմության կողմից ես լսել եմ շատ պոպուլիստական մտքեր, որոնք ոչ մի կառուցողական բան չեն պարունակել: Այս մասին այսօր՝ հունիսի 10-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը՝ անդրադառնալով հարցին, թե եթե կորոնավիրուսի դեմ պատերազմ է, ինչու բոլոր քաղաքական ուժերով միասնական ելքեր չեք փնտրում:

«Իսկ իշխանությունն այսօր լծված է այդ պրոբլեմների լուծմանը, եւ մենք որեւէ մեկի օգնությունը չենք մերժել: Բայց պոպուլիստական, սին ու դատարկ մտքեր արտահայտելը չի նշանակում օգնության ձեռք մեկնել: Ես կարծում եմ, որ պարետատունն ու առողջապահության նախարարությունն արել են առավելագույնը, որ այս իրավիճակը մեղմվի:

Առկա խնդիրների մասին բարձրաձայնելը եւ համախմբման եւ իշխանափոխության կոչերը իրար հետ անհամեմատելի են: Արտակարգ դրության պայմաններում նման քայլ անելը դավաճանական քայլ է»,-ասաց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ