News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Ապրիլի 21-ին օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Չարենցավանի բաժին ահազանգ էր ստացվել, որ Կոտայքի մարզի Ֆանտան գյուղի մի ամառանոցից գողություն է կատարվել:

Օպերատիվ խումբը մեկնել էր դեպքի վայր: Պարզվել էր՝ նախորդ տարվա նոյեբերի 10-ից այս տարվա ապրիլի 21-ը, տեխնիկական միջոցների գործադրմամբ հանելով պատուհանի ճաղավանդակը, հյուրասենյակի պահարանից գողացել էին 300.000 դրամ:

Քրեական հետախույզները գյուղում օպերատիվ հարցումներ անցկացրին: Բացահայտման աշխատանքներին միացան քրեական ոստիկանության գլխավոր եւ Կոտայքի մարզային վարչությունների ծառայողները, եւ հետեւողական աշխատանքի արդյունքում հանցագործությունը բացահայտվեց:

Տեղեկություններ ստացվեցին, որ գողությունը հնարավոր է կատարած լինի Արարատ քաղաքի 34-ամյա մի բնակիչ:

Հունիսի 9-ին, ժամը 13-ի սահմաններում, կասկածվողը Արարատից բերման ենթարկվեց ոստիկանության Չարենցավանի բաժին եւ ձերբակալվեց:

Հանգամանքները պարզվում են:

Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Տպել
Ամենաշատ