News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Ավելի քան 20 հանրապետական կոնգրեսականներ նամակ են հղել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ կոչ անելով զորքերը դուրս չբերել Գերմանիայից, հաղորդում է CNN-ը:

Անցած շաբաթ Սպիտակ տունը պահանջել է կրճատել Գերմանիայում ԱՄՆ զինվորական անձնակազմի քանակը: Ակնկալվում է, որ Գերմանիայից դուրս կբերվի 9500 զինծառայող: Սակայն դեռ պաշտոնական հրաման չկա:

Գերմանիայում այժմ գտնվում է մոտ 34 000 ամերիկացի զինծառայող:

«Մենք հավատում ենք, որ ՆԱՏՕ-ի մեր դաշնակից Գերմանիան կանի ավելին մեր համատեղ պաշտպանական ջանքերի համար: Եվրոպայում Ռուսաստանից բխող սպառնալիքները չեն նվազում, եւ մենք կարծում ենք, որ ԱՄՆ զորքերի թուլացումը կհանգեցնի հետագա ագրեսիայի եւ օպորտունիզմի»,-ասվում է նամակում: 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ