News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Ազգային ժողովում կորոնավիրուսի հետ կապված արդեն երեք հատուկ նիստ է տեղի ունեցել եւ ԱԺ-ում մի քանի անգամ հարցուպատասխան է եղել, քննարկում է եղել. կառավարությունում նույնպես ադ քննարկումները տեղի են ունենում: Այս մասին այսօր՝ հունիսի 10-ին, պարետատան նիստից հետո ճեպազրույցի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ ՀՅԴ-ն առաջարկել է կորոնավիրուսի թեմայով ԱԺ հատուկ նիստ հրավիրել, լուծումներ գտնել, ինչպես նաեւ պատասխանատվության ենթարկել այդ պայքարը ձախողած բոլոր պաշտոնյաներին՝ սկսած թիվ մեկ պատասխանատու վարչապետից:

Այս առնչությամբ Նիկոլ Փաշինյանն ասաց. «Ես ուզում եմ արձանագրել, որ ՀՅԴ-ի համար մեծ հաշվով ոչ մի բան չի փոխվել, որովհետեւ ՀՅԴ ներկայացուցիչները այդ նույն հռետորաբանությամբ եւ կառավարության հրաժարականի ենթատեքստով խոսում էին նաեւ 2018-ի ամռանը, երբ ընամենը 1-2 ամիս էր անցել կառավարության ձեւավորումից:

Այնպիսի տպավորություն կա, որ ՀՀ-ում ոչ միայն առողջապահական կորոնավիրուս է տարածվում, այլեւ քաղաքական կորոնավիրուս, որը ի տարբերություն առողջապահականի, իմ կարծիքով կբերի այդպիսի բացիլի հատկանիշ ունեցող քաղաքական եւ հասարակական ուժերի քաղաքական իմաստով մահվան: Դա իմ համոզմունքն է: Կտեսնեք, որ այդ քաղաքական ուժերը ամբողջությամբ դուրս  կմղվեն ՀՀ քաղաքական, հասարակական կյանքից, որովհետեւ իրենք ըստ էության, իրենց այսօրվա գործունեությամբ կառուցում են իրենց քաղաքական գերեզմանաքարը:

Հիմա ընդունված է կրոնավիրուսի համատեքստում խոսել պատերազմական հռետորաբանությամբ, անկեղծ ասած, հայեցակարգային առումով այնքան էլ հաշտ չեմ այդ մտքի հետ, որովհետեւ ես կարծում եմ, որ ճգնաժամին պետք է նայենք որպես հնարավորություն: Բայց եթե նույնիսկ հարգելով այդ տրամաբանությունը, այսօր կան ուժեր եւ շրջանակներ, որոնք այսպիսի հռետորաբանություն են զարգացնում, ասում են՝ երբ հրամանատարը կամ հրամանատարությունը պատերազմի ժամանակ ձախողվում է, նա պետք է հեռանա: Նախ, ուզում եմ մի արձանագրում անել, այսօր  կորոնավիրուսի դեմ պայքարում Հայաստանը անգամներով ավելի լավ ցուցանիշներ ունի, քան աշխարհյի ամենազարգացած երկրները. մեկ մլն բնակչությանն ընկնող մահացության ցուցանիշը եւ բազմաթիվ այլ ցուցանիշներ: Ես ինչ-որ  չեմ տեսնում, որ աշխարհի զարգացած երկրներում քաղաքական բացիլը տարածվի այնպես, ինչպես ՀՀ-ում»:

Նա հավելեց, որ եթե պատերազմական տրամաբանությամբ են խոսում եւ մարդիկ ուզում են կառավարության գործողությունները դիտարկել պատերազմական տրամաբանության շրջանակներում, եկեք դիտարկենք այդպես. «Իսկ պատերազմի ժամանակ ի՞նչ են անում խուճապ տարածողների հետ, իսկ պատերազմի ժամանակ ինչ են անում սխալ տեղեկատվություն տարածողների դեմ, ինչ են անում հրամանատարի դեմ խոսողների հետ: Նրանց դատում են ռազմական եւ պտերազմական իրավիճակին համապատասխան:

Բայց մենք այդպիսի քաղաքականություն չենք վարում, որովհետեւ մենք ժողովրդավարական երկիր ենք եւ կարծում ենք, որ ժողովրդավարությունը կարեւոր է նաեւ կորոնավիրուսի պայմաններում, քանի որ որոշ շրջանակներ ամբողջությամբ ի ցույց են դնում իրենց էությունը: Ես որեւէ կասկած չունեմ, որ այդպիսի էություն ցուցադրածները նետվելու են Հայաստանի պատմության աղբանոցը: Իրենք արդեն այդ աղբանոցում են, ուղղակի տեղի է ունենալու այդ աղբանոցի վվրա ամուր կափարիչ դնելու պրոցեսը: Եվ դա չի անում կառավարությունը, կառավարությունը նման նպատակ չունի, դա անում են հենց այդ ուժերը եւ հանրությունը իր աներկբա վերաբերմունքով»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ