News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը


Հունիսի լույս 8-ի գիշերը, ուժեղացված ծառայության ընթացքում, ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողների տեսադաշտում էր հայտնվել Վանաձորի բնակիչ, 31-ամյա մի տղամարդու վարած «Ֆորդը» եւ  սկսել են հետապնդել։ Վարորդը չի ենթարկվել մեքենան կանգնեցնելու ոստիկանների պահանջին։ Դսեղ գյուղի վարչական տարածքում ոստիկանները կանգնեցրել են մեքենան, որը բեռնված էր մոտ չորս խորանարդ մետր փայտանյութով։ Վարորդը բեռի օրինականությունը հավաստող որեւէ փաստաթուղթ չի ներկայացրել։

«Ֆորդը», ապօրինի բեռով հանդերձ, տեղափոխվել է ոստիկանության Թումանյանի բաժնի հատուկ պահպանվող տարածք։ Պարզվել է, որ հունիսի 7-ին 31-ամյա տղամարդը փայտանյութը ձեռք է բերել Դսեղի անտառում` բենզասղոցով երկու ծառ հատելով։ Նշանակվել է մասնագիտական ստուգում։ Դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Տպել
Ամենաշատ