News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Հայաստանում արդեն որոշ ժամանակ է՝ նախարարության հետ անվճար պայմանագրով աշխատող լաբորատորիաներից բացի կան նաեւ այնպիսիք, որոնք կորոնավիրուսի թեստ են անցկացնում մասնավոր հիմունքներով։ Այսպիսի լաբորատորիաներում թեստի արժեքը տատանվում է 20 հազարից մինչեւ 25 հազար դրամ։

«ՊՐՈՄ ՏԵՍՏ» լաբորատորիայում այն արժե 20 հազար դրամ, արդյունքը պարզ է դառնում 3 օրվա ընթացքում։ Հակամարմինների թեստ այստեղ նույնպես անցկացվում է, ստուգվում է հակամարմին G-ն, որը ցույց է տալիս՝ արդյոք նախկինում վարակված եղել եք կորոնավիրուսով, թե ոչ, արժեքը 30 հազար դրամ է։

«Վարդանանց» բժշկական կենտրոնի լաբորատորիայում նույնպես ՊՇՌ թեստեր ընդունում են, գինը՝ 25 հազար դրամ։ Արդյունքը պատրաստ է լինում 4 աշխատանքային օրվա ընթացքում։ Ընդ որում, այս կենտրոնում թեստ հանձնելու համար պետք է նախապես գրանցվել։  Թեստ հանձնելիս 3-4 ժամ առաջէլ պարտադիր է սնունդ եւ հեղուկ չօգտագործել։ Նույն կենտրոնում հակամարմինների թեստ նույնպես ընդունում են, արժեքը՝ 20 հազար դրամ, արդյունքը պատրաստ է լինում 20 րոպեից։

«Աստղիկ» բժշկական կենտրոնում 15 հազար դրամով կարելի է անցնել հետազոտություն ռապիդ թեստով, որի  ճշտգրտությունը 80-ից 90 տոկոս է։ Այստեղ հնարավոր է նաեւ հակամարմինները ստուգել 10 հազար դրամով։ 

Թեստերը լաբորատորիաներում հիմնականում գերմանական կամ չինական արտադրության են։ Բոլոր տվյալները հավաքվում են մեկ ընդհանուր բազայում՝ կազմելով այն ցուցանիշի մաս, որն օրական ներկայացնում է Առողջապահության նախարարությունը։ Այնուամենայնիվ, նախարարությունը չի ներկայացնում վիճակագրություն, թե թեստերի որ մասն է արվում պետական, որը՝ մասնավոր հիմունքներով։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ