News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Մոնղոլիայում Դոնալդ Թրամփ-կրտսերի հազվագյուտ տեսակի կենդանու որսը հարկատուների համար 76 859,36 դոլար է արժեցել, հայտնում է USA Today-ը։

Ըստ Անվտանգության ծառայության փաստաթղթերի առաջին փաթեթի, որ ստացել է Պատասխանատվության եւ էթիկայի խումբը, Թրամփ-կրտսերի ութօրյա ճանապարհորդության ընթացքում պաշտպանության արժեքը կազմել է մոտ 17 000 դոլար: Սակայն խումբը բողոքարկել է իր հարցմանն ուղղված այս պատասխանը՝ համարելով, որ իրական արժեքը նվազեցված է:

Մայիսին գաղտնի ծառայության փոխտնօրեն Լեոնս Նյուսոմը նամակով հայտնել էր, որ նոր որոնումների արդյունքում հայտնաբերվել է այս ուղեւորությանը վերաբերող «ծախսեր պարունակող լրացուցիչ փաստաթուղթ»: Նյուսոմն ասել է, որ ներառված է նաեւ ավիափոխադրումների ծախսերի հետ կապված թարմացված զեկույց:

Փաստաթղթերի վերլուծությունը ցույց է տվել, որ ուղեւորության արժեքը մոտ 60 000 դոլարով ավելի է, քան նշված է եղել նախնական տարբերակում: «Որպես նախագահի որդի՝ Դոնալդ Թրամփ-կրտսերը գաղտնի ծառայության պաշտպանության իրավունք ունի եւ պետք է պաշտպանված լինի, սակայն հարկատուները արժանի են, որպեսզի իմանան, թե որքան են իրենք վճարում, որպեսզի հեշտացնեն նրա հաղթական որսն ու համագործակցությունը քաղաքական հիմնական դոնորների ու օտարերկրյա առաջնորդների հետ»:

Դեկտեմբերին ProPublica-ն հայտնել էր, որ Թրամփ-կրտսերը արխարյան ոչխար որսալու եւ սպանելու «հատուկ թույլտվություն է ստացել»։ Այս ոչխարները անհետացման եզրին գտնվող տեսակ են համարվում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ