News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


«Մեղրաձոր Գոլդ» ՍՊԸ-ին պատկանող՝ չօգտագործվող հանքախորշում այս կեսգիշերին մահացած երեք երիտասարդ հորեղբոր տղաներից Հայկ Սաֆարյանը մարտ ամսին էր վերադարձել Ռուսաստանից եւ մոտ 20 օր կլիներ, որ հանքում էր աշխատում։ Այս մասին այսօր՝ հունիսի 10–ին, NEWS.am-ի թղթակցին պատմել է Հայկի հորաքրոջ ամուսինը՝ Ռուբիկ Մանուկյանը։

«Ինձ հետ շատ կապված էր, մեր տուն գնալը–գալը եղել է, շատ հարգված տղա էր։ Նույնն էլ նրա հորեղբոր տղաները, որոնք եւս մահացել են, լավ բալեք են եղել մեզ համար։ Հայկն ամուսնացած էր, փոքր բալիկ ունի, Մոսկվայից նոր էր եկել, խանութ էր դրել, որ այստեղ աշխատեր։ Հայկը նաեւ փոքր եղբայր ունի, հիմա մեր տանն է, շատ ընկճված է, նա էլ է մեղք։ Հիմա սպասում ենք, որ հայրը գա, Մոսկվայում է»,– ասաց մահացածի հարազատը։

Նշենք, որ երիտասարդները հանքավայրի աշխատակիցներ են, նրանք, նախնական տեղեկություններով, փորձել են ինքնաշեն միջոցներով մտնել հանքախորշեր և այնտեղից սիրողական մակարդակով հանքաքարեր հանել, ինչի ժամանակ թունավորվել են գազից։

Ավելի վաղ հայտնել էինք, որ փրկարարները 2 կմ քայլելով են դուրս բերել մահացածների մարմինները։ 5 մեղրաձորցի դրանից հետո թունավորմամբ դիմել էր Հրազդանի բժշկական կենտրոն։

Տպել
Ամենաշատ