News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Կորոնավիրուսը մոլեգնում է: Հայաստանում այն տարածվում է աննախադեպ արագությամբ: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է քաղաքագետ Աղասի Ենոքյանը։

Ըստ նրա՝ «հիվանդացում-առողջացում» պրոցեսն անկանխատեսելի ընթացք է ստանում․

«Խոսքը չի վերաբերում միայն Նիկոլ Փաշինյանի եւ նրա ընտանիքի անհասկանալի վարակմանը, վարակակիր լինելու ընթացքում նրա վարքին, ու նաեւ, հակառակ բոլոր բժշկական նկարագրությունների, հրաշափառ առողջացմանը, խոսքը վերաբերում է ամենօրյա վիճակագրությանը։ Անհասկանալի պատճառներով Հայաստանում «թեստավորում-դրական պատասխան» հարաբերակցությունը մեկ շաբաթվա ընթացքում 38.5%-ից սահուն իջավ 24.4%-ի տոկոսի։ Այսպիսի անկումն, իհարկե, ուրախալի է, սակայն անհասկանալի։ Այս դեպքում, ելնելով իրականացված թեստերի քանակից, խոսքը չի կարող գնալ վիճակագրական թույլատրելի սխալի մասին, այլ կամ մեթոդաբանության փոփոխություն է, կամ պարզապես տվյալների մանիպուլյացիա»։

Եթե մեթոդաբանություն է փոխվել,  գրում է քաղաքագետը, ապա անհրաժեշտություն կա այն ներկայացնել Հայաստանի քաղաքացիներին, քանի որ խոսքը նրանց առողջության մասին է․

«Ու նաեւ՝ մեթոդաբանության փոփոխության դեպքում որեւէ կերպ այս թվերի նվազումը չի կարելի համարել համաճարակի դեմ պայքարի հաջողության արդյունք։ Ավելին, պաշտոնապես պարզվեց, որ առողջապահության նախարարությունը վիճակագրություն չի վարում այն մասին, թե քանի թեստ է արվել պետպատվերի շրջանակում, եւ քանիսը՝ քաղաքացիների մասնավոր միջոցներով, ինչը կասկած է հարուցում, թե պետությունն, ընդհանրապես, տիրապետում է իրական թվերին»։

Ըստ Աղասի Ենոքյանի՝ որեւէ լուրջ առողջապահական կամ կազմակերպական միջոցառում չի կատարվել, որը հնարավորություն կտար աճի տեմպերը շուրջ 37%-ով կրճատելու մեկ շաբաթվա ընթացքում։

«Ցանցառություն կլիներ մտածելը, թե ամենուր դիմակներ պարտադրելը կամ այդ առիթով դիմակ-անդիմակ քաղաքացիներին ասֆալտին փռելը կարող է բերել այսպիսի հրաշալի արդյունքների։ Թերեւս, այս վիճակագրությունը հարմարեցվում է նրան, որ դեռ ծանր համաճարակային վիճակում երկարացվի արտակարգ դրությունը, ինչից հետո պետությունն աստիճանաբար կհայտարարի, որ արդեն վիճակը լավ է, էլ չեն հիվանդանում։ Անցած օրերին հրապարակված կոռուպցիոն բացահայտումները համաճարակի դեմ պայքարում կարող են հանգեցնել ատկատի այս մեխանիզմների չգործելուն, ուրեմն`այս իշխանությունները կկորցնեն կորոնավիրուսով զբաղվելու իրենց հետաքրքրությունը, նրանց տրամաբանությամբ՝ եթե մեջը փող չկա, էլ ինչի՞ զբաղվեն խնդրով։ Կհայտարարվի արատակարգ դրության երկարացում, ինչից հետո իշխանությունները ձեռքները կլվանան այս խնդրից ու կասեն՝ ինչ ուզում եք, արեք, մենք մերն արեցինք ու թվերը դզեցինք», գրել է Աղասի Ենոքյանը։

 

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ