News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 17
Տեսնել լրահոսը


Ո՞վ է Լոռու մարզպետը, ես հիմա ինչքան էլ չարչարվեմ, տանջվեմ, դժվար թե կարողանամ այդ  մարդու անուն ազգանունը հիշել,- այս մասին այսօր`հունիսի 10-ին,  NEWS.am-ի հետ զրույցում անդրադառնալով մարզպետի հայտարարությանն ասել է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Արտյոմ Ծառուկյանը։ Հիշեցնենք, որ Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանն ասել էր, թե խղճում է Գագիկ Ծառուկյանին, քանի որ նա նման է մեծ երեխայի, որի ունեցած խաղալիքով ավելի շատ ուրիշներն են խաղում։ 

«Գիտեինք և սպասելի էր բացասական արձագանքը, բայց որ այս աստիճանի կլիներ, անսպասելի էր, որ մի քաղաքական իշխող ուժ այդքան լցված կլինի ընդդիմադիր քաղաքական ուժի հանդեպ, որ խորհրդի շտապ նիստից անմիջապես հետո սկսի գրոհել: Դա խոսում է իրենց մակարդակի մասին: Թող հիշեն, թե ովքեր են այս երկրի համար լրջագույն բաներ  արել, իսկ նրանք իրենց կյանքում մի հավաբուն էլ սարքած չկան։ Լոռու մարզպետին  մաղթում եմ, որ ինչքան հնարավոր է շուտ ուշքի գա և զբաղվի իր մարզի ժողովրդի հոգսերով ու խնդիրներով, որոնք այս պահին օրհասական են և որոնց լուծումն իրենց տված խոստումների մեջ է մտնում»,- ասել է պատգամավորը:

Լրագրողի հարցին, թե արդյո՞ք վիրավորական չէ, որ Լոռու մարզպետը Գագիկ Ծառուկյանին անվանում է մեծ երեխա, Արտյոմ Ծառուկյանը պատասխանեց.

«Լոռու մարզի բնակիչների համար վիրավորական չէ՞ ունենալ նմանատիպ  մազպետ, իհարկե, վիրավորական է, վիրավորական է նաև անցած տարիներին ձևավորված մարզպետի ինստիտուտն ապականելը»,- ասել է Արտյոմ Ծառուկյանը:

Անդրադառնալով Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի՝  ապօրինի գույքի բռնագանձման մասին օրենքի մասին ասածներին, թե ուսումնասիրությունները շարունակվում են, և քրեական գործեր կհարուցվեն նաև Գագիկ Ծառուկյանին մտերիմ, հարազատ մարդկանց նկատմամբ, Արտյոմ Ծառուկյանը պատասխանեց.

«Ողջունում ենք պարոն Պետրոսյանին և նրա նախաձեռնությունը, հիշեցնում ենք նրան և բոլորին, որ ապօրինի գույքի հարստացման մասին օրինագծին «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կողմ է քվեարկել և մենք ուրախ կլինենք, որ երկրում հաստատվի օրինականություն, եթե մարդիկ կան, որոնք ապօրինի կերպով ձեռք են բերել գույք, պետք է պատժվեն, օրենքի առաջ բորորը պետք է լինեն հավասար, կապ չունի, թե մարդն ում բարեկամն է, կամ ում ծանոթը: Մենք դրա կողմանկիցն ենք և այդ մասին հարյուր չէ, այլ հազար անգամ արդեն ասել ենք»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ