News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

«Մեղրաձոր Գոլդ» ՍՊԸ-ին պատկանող չօգտագործվող հանքախորշում անցած գիշեր շմոլ գազից մահացած երեք երիտասարդ հորեղբոր տղաներից կրտսերի՝  27–ամյա Արամ Գոգոլյանի հայրը եւս հանքափոր է եղել։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում պատմեց Մեղրաձորի բնակիչներից մեկը։

«Տարիներ առաջ նրա հետ եւս նման դեպք էր տեղի ունեցելլ, հանքում մարդ է մահացել եւ Արամի հայրը մտել էր, որ դիակները հանի։ Արամն ապրում էր մոր եւ 2 եղբայրների հետ, ինքը տան մեծն էր, մի եղբայրը 25 տարեկան է, իսկ փոքրը բանակում է, մի քանի օրից պետք է զորացրվի եւ տուն վերադառնա»,– պատմեց մահացածի համագյուղացին։

Հիշեցնենք, որ այսօր՝ հունիսի 10-ի գիշերն արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում. ժամը 00։40-ի սահմաններում «Հրազդան» բժշկական կենտրոնից ոստիկանության Հրազդանի բաժին ահազանգ է ստացվել, որ «սուր էկզոգեն թունավորում՝ հանքահորի գազով» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել մի խումբ քաղաքացիներ։

Ոստիկաննրը պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածներն են Մեղրաձոր գյուղի բնակիչներ՝ 28-ամյա Վահան Եփրեմյանը, 30-ամյա Սահակ Սահակյանը, 36-ամյա Աղասի Ղազարյանը, 34-ամյա Գեղամ Խաչատրյանը, 53-ամյա Գեւորգ Եփրեմյանը եւ 42-ամյա Վարդան Սեփոյանը։

Պարզվել է, որ նշված անձինք թունավորվել են, երբ «Մեղրաձոր-Գոլդ» ՍՊԸ-ին պատկանող, չշահագործվող հանքախորշից փորձել են դուրս բերել համագյուղացիներ՝ 34-ամյա Բագրատ Խաչատրյանի, 29-ամյա Հայկ Սաֆարյանի եւ 27-ամյա Արամ Գոգոլյանի դիերը։

Նշենք, որ մահացած երիտասարդները հանքավայրի աշխատակիցներ են, նրանք, նախնական տեղեկություններով, փորձել են ինքնաշեն միջոցներով մտնել հանքախորշեր և այնտեղից սիրողական մակարդակով հանքաքարեր հանել, ինչի ժամանակ թունավորվել են գազից։

 

Տպել
Ամենաշատ