News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Լեսոտոյի նախկին վարչապետ Թոմաս Թեյբեյնը եւ նրա կինը քիլլերներին 24 000 դոլար կանխավճար են տվել Թեյբեյնի նախկին կնոջ՝ Լիպոլելոյի սպանության համար։

Ինչպես հայտնում է AFP-ը, սպրդած մանրամասները վերջին շրջադարձն են եղել աղմկահարույց գործում, որը ցնցել է հարավաֆրիկյան պետությունը եւ դրդել Թեյբեյնին հրաժարական տալ այն մեղադրանքների ճնշման ներքո, որ նա խոչընդոտել է հետաքննությանը։

Թեյբեյնն ու նրա նախկին կինը գտնվում էին ամուսնալուծության գործընթացում, երբ Լիպոլելոյին գնդակահարեցին 2017-ին ամուսնու երդմնակալությունից երկու օր առաջ։

Թեյբեյնին դեռեւս մեղադրանք չի ներկայացվել, սակայն ոստիկանությունը հայտարարել է, որ նա մասնակցել է վարձու մարդասպանների օգնությամբ սպանության նպատակով դավադրությանը։ Նրա այժմյան կինը՝ Մեզայան, սպանության մեղադրանքով կալանավորված է։

Ոստիկանության կոմիսարի տեղակալ Պասեկա Մոկետեն ասել է, թե Թեյբեյն ու Մեզայան «ուզեցել են, որ Լիպոլելոն մեռնի, եւ Մեզայան կարողանա առաջին տիկին դառնալ»։

Նրա խոսքերով՝ զույգը մարդասպաններին խոստացել է 179 485 դոլարին համարժեք գումար, որը պետք է մաս-մաս վճարեր։

Ոստիկանության տեղեկատվությամբ՝ 400 000 մալոտիի (23 931 ԱՄՆ դոլար) սկզբնական վճարումը կատարվել է 2017թ․ հունիսի 14-ին Լիպոլելոյի սպանությունից հետո։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Սոչիի դատարանը կալանավորել է կատակերգու Գեւորգյանի սպանության մեջ կասկածվողին
Դատարանը, քննելով նյութերը, անհրաժեշտ է համարել բավարարել հետաքննության միջնորդությունը՝ տղամարդու...
Ամենաշատ